The Huffington Post. 1915 թվականից աշխարհը բախվում է «ճշմարտության» համար ցավալի պայքարի
Երուսաղեմի Վան Լիրի անվան ինստիտուտի գիտաշխատող Շտեֆան Իրիգը Ցեղասպանության վերաբերյալ հոդված է հրապարակել The Huffington Post պարբերականում: News.am-ը կրճատումներով ներկայացրել է այն:
«Ես երևակայական կրտսեր հայ քույր ունեմ: Նա 4.5 տարեկան է: Չափազանց շատ է խոսում, հեշտությամբ շեղվում է, ինձ համար անհասկանալի պատճառներով` չամիչով թխվածքաբլիթ չի սիրում, և ինձ համար ավելի անհասկանալի պատճառներով՝ 1916 թվականի սկզբին մահացել է: Ոչ ոք նրա գլխին ատրճանակ չի ուղղել և ոչ ոք մահապատժի չի ենթարկել: Նրա ծնողները սպանվել են, և նա պարզապես զրկվել է սննդից, խնամքից և ապաստանից: Նա պարզապես մարել է: Չեմ կարողանում ուշքի գալ նրա մահից և տառապանքներից, նույնիսկ եթե շատ եմ ցանկանում ու եթե անգամ անհրաժեշտ է: Ես պետք է հիշել նրան և հարգել նրա հիշատակը, նրա կյանքն ու մահը:
Խնդիրն այն է, որ չեմ կարող հասնել այնտեղ, որտեղ կարող եմ լաց լինել նրա համար, քանի որ իմ կրտսեր հայ քույրը նորից ու նորից է մահանում: Մենք և մեր հայ քույրը մնացել ենք 1915-1916 թվականներում: Թուրքական ժխտողականությունը (և նրա միջազգային օգնականները) նրան կամ մեզ թույլ չեն տալիս հանգստանալ: Թուրքական ժխտողականությունն ասում է. «Նա, հավանաբար, չի մահացել: Դե, գուցե նաև մահացել է, բայց դա տեղի է ունեցել նրա մեղքով, քանի որ հայերը պետության դեմ բացահայտ ապստամբություն սկսեցին»: Կարծես, հետաքրքիր պատերազմ է եղել, եթե 4 տարեկան երեխաներն ու տարեցները սպառնացել են ժամանակին ամենահզոր կայսրության գոյությանը, այնքան, որ ճիշտ են համարել «ինքնապաշտպանության» նպատակով սպանել նրանց:
Որոշ գիտնականներ պնդում են, որ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է: Բայց հայերի դեպքում դա գործընթացի անբաժանելի մաս է կազմել: 1915 թվականից աշխարհը բախվում է «ճշմարտության» համար ցավալի պայքարի, մինչդեռ թուրքական ժխտողականությունը շարունակվում է:
Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման տարիների՝ 1894-1896 թվականի սարսափներից հետո, գերմանացի հայտնի հայամետ ակտիվիստ Մարտին Ռադեն խոսում էր այն մասին, թե գերմանական մամուլն ինչպես էր արդարացնում հայերի հանդեպ բռնությունները:
Ռադեի նախազգուշացումից գրեթե 120 տարի անց մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք այն մասին, թե ցեղասպանության ժխտումն ու դրա արդարացումն ինչպիսի երկարաժամկետ ազդեցություն են ունեցել այդ ժամանակաշրջանը վերապրած մարդկանց սերուդների վրա:
Ամեն անգամ, երբ աշխարհում անվանի որևէ մեկն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, թուրքական ժխտողականությունը պատասխանում է, և իմ կրտսեր հայ քույրը պետք է նորից մահանա: Այն բանից հետո, երբ 100 տարի շարունակ մենք մնացել ենք ցեղասպանության այս դժոխային շրջանում, ժամանակն է, որ բոլորս օգտագործենք «ցեղասպանություն» բառը»:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,03 կմ/ժ