ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքմենստանը դիմել է ՄԱԿ-ին՝ Կասպյան շրջանի գազատարերը պաշտպանելու խնդրանքով

Թուրքմենստանը ՄԱԿ-ին առաջարկել է Կասպյան տարածաշրջանում դառալ անվտանգության երաշխավոր՝ Եվրոպա գազ մատակարարելու ծրագրերի իրականացման հարցում, գրում է «Независимая газета»-ն։ Փորձագետները կարծում են, որ Թուրքմեստանը չի վստահում իր հարևանների և վախենում է, որ նրանք կարող են խոչընդոտել թուրքմենական գազի՝ Եվրոպա մատակարարելուն։

Հիշեցնենք, որ գազատարները միջազգային իրավունքի պաշտպանության օբյեկտ դարձնելու նախաձեռնությամբ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջին անգամ ՄԱԿ-ում հանդես էր եկել 2009 թվականին։ Նման միտք թուքմենական իշխանությունների մոտ առաջացել է թուրքմենական գազի արտահանման դիվեսիֆիկացման կապակցությամբ։ Աշխաբադը ցանկանում է գազ մատակարարել ինչպես եվրոպական, այնպես էլ աֆղանական ուղղություններով։ Վերջինիս իրականացման հարցում խանգարում է այս տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակը։ Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա այստեղ խոչընդոտներ է առաջանում Կասպից ծովի իրավական կարգավիճակի անորոշությամբ պայմանավորված։ Տրանսկասպյան գազատարի կառուցմանը խանգարում են Մոսկվան և Թեհրանը, որոնք հանդես են գալիս Կասպից ծովում ցանկացած խողովակաշարի կառուցման դեմ, քանի դեռ չկա կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշում։

Նշենք, որ ապրիլի 22-ին Բրյուսելում կկայանա Թուրքմենստանի կառավարության և Էներգետիկ խարտիայի քարտուղարության աշխատանքային խմբի նիստ, որը կոչված է մշակելու միջազգային իրավական փաստաթուղթ, որը կկանոնակարգի էներգակիրների արտադրողների, սպառողների և փոխադրողների իրավունքները և պարտականությունները։

 Կասպից ծովի կարգավիճակի հարցը առաջացել է Խորհրդային միության փլուզումից հետո, երբ ավազանի 5 պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը չկարողացան համաձայնության գալ տարածաշրջանի նավթի և գազի պաշարների բաժանման հարցում։ Խնդիրը բարդանում է նրանով, որ Կասպից ծովը ելք չունի դեպի միջազգային ջրեր և այդպիսով չի հանդիսանում միջազգային ջրային իրավունքի կանոնակարգման առարկա։ Նշենք նաև, որ մինչ Խորհրդային Միության փլուզումն, այս հարցի շրջանում ավազանի երկրների հարաբերությունները կանոնակարգվում էին իրանա-խորհրդային պայմանագրերով։ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում են մինչ օրս։

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: