ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովան արգելել է ռուս լրագրողների մուտքը երկիր

Մոլդովան հերթական անգամ ռուս լրագրողներին չի թողել մտնել երկիր, ինչը, բանականաբար, առաջացրել է ռուսական իշխանությունների վրդովմունքը։ Մոսկվան արդեն արձագանքել է այս միջադեպին։ Մասնավորապես, Պետական Դուման առաջարկել է մոլդովացի լրագրողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում էլ Քիշնևին զգուշացնում են նման գործողությունների հետևանքների մասին։

Ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո մոլդովական իշխանությունները դժվարացրել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Գագաուզիա և Մերձդնեստր, որոնք դեռ ոչ շատ վաղ անցյալում «անհանգիստ» էին։ Բնականաբար, նման պայմաններում մոլդովական իշխանություններն ամեն կերպ խուսափում են այս շրջաններում ռուսական քարոզչության հնարավորություններից։ Նշենք, որ  «ТВ Центр» հեռուստաընկերության լրագրողները, որոնց մերժել էին մոլդովական իշխանությունները, ուղևորվելիս են եղել հենց Մերձդնեստր։

Ինչ վերաբերում է պատժամիջոցների մասին ՌԴ Պետական Դումայի հայտարարությանը, ապա նշենք, որ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ չի բացառվում, որ Ռուսաստանն իսկապես պատժամիջոցներ կսահմանի Մոլդովայի նկատմամբ, առավել ևս, որ նման նախադեպ արդեն եղել է։ Այսպես, երբ 2014 թվականին Մոլդովան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեց, Ռուսաստանն արգելեց այս երկրից մի շարք սննդամթերքների ներմուծումը։

Նշենք, որ չնայած Մերձդնեստրյան հակամարտության պատճառով Ռուսաստանի և Մոլդովայի միջև լարված հարաբերություններին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Մոլդովայի առևտրային հիմնական գործընկերը։ Մոլդովան Ռուսաստանից ներկրում է էներգակիրներ, իսկ արտահանում՝ հիմնականում սև մետաղներ և գյուղատնտեսական արտադրանք։ Բացի այդ, Ռուսաստանում աշխատում են հարյուրավոր մոլդովացի միգրանտներ։ Նման պայմաններում Մոլդովայի համար շարունակում է առաջնային մնալ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը։

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: