ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական հարցը «կարգավորելուց» հետո Դավութօղլուն անդրադաձել է գնչուներին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս հայտարարել է, թե կառավարությունում նոր մեխանիզմ է մշակելու` կոչված գնչուների դեմ խտրականությունը կանխելուն, և որպես իր խորհրդական, գնչուական համայնքի որևէ ներկայացուցիչ է ընտրելու:

Հունիսի 7-ին Թուրքիայում նախանշված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Դավութօղլուն հանդիպել է գնչու հասարակական գործիչների հետ և խոստացել պայքարել այն նախապաշարմունքների դեմ, որոնց բախվում են գնչուները:  Վարչապետը խոստացել է նաև տեղական ինքնակառավարման այն մարմիններին, որոնք ղեկավարվում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կողմից,  հանձնարարել թափուր աշխատատեղերում ընդունել գնչուների:

Վարչապետը հանդիպման ընթացքում քննադատել է նաև 1934թ. հունիսի 14-ի հայտնի Վերաբնակեցման մասին օրենքը, որը ժամանակին ընդունվել էր ԱԶԿ-ի գլխավոր մրցակից համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից` հիշեցնելով, որ իր կուսակցությունն է չեղյալ հայտարարել այդ օրենքը:

Նշենք, որ Վերաբնակեցման մասին տխրահռչակ օրենքը ժամանակին Թուրքիայում ընդունվել էր ազգային ու կրոնական փոքրամասնությունների ասիմիլյացիան ապահովելու նպատակով: Օրենքով նախատեսվում էր որևէ տարածքում հավաք բնակություն ունեցող փոքրամասնություններին վերաբնակեցնել` բաշխելով թյուրքալեզու բնակչության շրջանում, որպեսզի վերջիններս յուրացնեն նրանց լեզուն, մշակույթը: Օրենքը բռնի թուրքացման անթաքույց նպատակ էր հետապնդում:  Օրենքի կյանքի կոչման փորձ էր Դերսիմը, որտեղ թուրքական կառավարության նախաձեռնությունն  առաջ բերեց տեղի քրդերի դիմադրությունը և հանգեցրեց վերջիններիս կոտորածին: Միջազգային աղբյուրների համաձայն 1937-38թթ. Դերսիմում շուրջ 40 հազար մարդ է սպանվել:  

Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ գնչու համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, նրանց տված խոստումների նպատակն առաջիկա քվեարկության ընթացքում ԱԶԿ-ին նրանց աջակցությունը ապահովելն է. պաշտոնական տվյալներով Թուրքիայում այժմ բնակվում է 500 հազար գնչու: Սակայն Դավութօղլուի խոսքերը ևս մեկ հետաքրքիր ակնարկ են պարունակում: Ընդամենը օրեր առաջ Ցեղասպանություն բառը բարձրաձայնելու համար «թոշակի անցավ» Թուրքիայի հայ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Է. Մահչուփյանը, և այժմ, մեղմ ասած, գեղեցիկ չի լինի, եթե այդ պաշտոնում էթնիկ թուրք նշանակվի: Հետևաբար կառավարությունում խորհրդականի թափուր պաշտոնը գնչուներին առաջարկելով (այլ հարց է` հետագայում այդ խոստումը կպահպանվի, թե` ոչ) Թուրքիայի վարչապետը ջանում է ընդգծել, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք չկա: Միաժամանակ, սակայն, Մահչուփյանի պաշտոնանկությամբ Անկարան, ըստ էության, ընդգծում է, որ «փոքրերին» էլ խորհուրդ չի տալիս կատակը լուրջ ընդունել ու թվացյալ ազատություններն առկա խնդիրների անկեղծ քննարկման իրական հնարավորության հետ շփոթել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: