ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլի 24-ին մի շարք երկրներ կքննարկեն Ցեղասպանության ճանաչման հարցը

Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց արյունոտ անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին բազմաթիվ պետությունների կողմից:  

 Գերմանիան իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր բանաձևի տեքստը, որում մի քանի անգամ նշվել է «ցեղասպանություն» բառը: Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին Հայոց ցեղասպանության հարցով սկսվելու է Բունդեսթագի նիստը: Ինչպես հայտնում է Արմենպրես-ը՝  քննարկմանը տրվելու է մեկ ժամ, որի ընթացքում Գերմանիայի խոշոր խմբակցությունները՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալիստական միությունը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը հանդես են գալու 3 զեկույցով:

Ապրիլի 20-ին ԱՄՆ կոնգրեսի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քիրքը, Բարբարա Բոքսերն ու Քորի Գարդները ներկայացրել են բանաձև, որով կփորձեն գտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղիներ և կստիպեն Թուրքիային ընդունել Ցեղասպանության  փաստը: Նախագծի քննարկումը կմեկնարկի ապրիլի 23-ին՝ Բարաք Օբամայի ակնկալվող ապրիլքսանչորսյան հայտարարության նախօրեին: 

Սերբիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծ: Ինչպես հաղորդում է սերբական Blic.rs-ը, փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության միտումնավոր և համակարգված բնաջնջումն ահռելի չափերի է հասել և դարձել ամենածանր հանցագործություններից մեկը մարդկության ողջ պատմության ընթացքում: Ըստ այդմ, Սերբիայի կառավարությանը և քաղաքացիներին կոչ է արվում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչել:

Ապրիլի 22-ին 2015թ., «ԱՏԱԿԱ» ազգայնական կուսակցության փոխնախագահ Դեսիսլավ Չուկալովը Բուլղարիայի խորհրդարան է ներկայացրել Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Այս մասին հայտնում է բուլղարական Novinite.com կայքը: Առաջարկը երկրորդ քվեարկությամբ է անցել խորհրդարան և պատգամավորները պայմանավորվել են ապրիլի 24-ին քննարկել որպես օրակարգի առաջնային հարց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    22°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: