Ժամանակակից Թուրքիան պատասխանատու է ոչ միայն Ցեղասպանության, այլև դրա հետևանքները չվերացնելու համար
Ապրիլի 24-ին ողջ աշխարհում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունների շարքում նախանշված է ևս մեկը, որն օրեր առաջ գրավեց միջազգային մամուլի ուշադրությունը. խոսքը Պոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Աստվածածնի եկեղեցում նախատեսված պատարագի մասին է, որի մասին Դավութօղլուի հայտարարությունը միջազգային շատ լրատվամիջոցների թույլ տվեց խոսել սեփական անցյալի հետ առերեսվելու գործընթացում Թուրքիայի արձանագրած առաջընթացի մասին:
Սակայն եթե նույնիսկ հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արարողության ժամանակ չի կիրառելու «ցեղասպանություն» բառը, ավելին` շեշտը դնելու է թուրքական պետական թեզերից բխող «ընդհանուր ցավի» տեսության վրա, միևնույն է Դավութօղլուի հետագա հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ ոչ մի իրական առաջընթացի մասին խոսք լինել չի կարող:
Առաջին աշխարհամարտի տարիներին տառապանքներ կրած քրիստոնյաների` հայերի սերունդներին ցավակցություն հայտնելուց երկու օր անց Դավութօղլուն հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, որտեղ հայկական սփյուռքին մեղադրել է «Թուրքիայից վրեժ լուծելու» ձգտման մեջ: Այս կոնտեքստում արված Թուրքիայի վարչապետի հայտարարությունները բացի հայկական պահանջատիրությունն ազգայնականության երանգներով ներկայացնելու ձգտումից ևս մեկ նպատակ են հետապնդում` պառակտել հայությանը, սեպ խրել Հայաստանի ու Սփյուռքի միջև: Haberler-ին տված հարցազրույցում վերջինս փորձում է Ցեղասպանության ճանաչման պահանջը վերագրել միայն Սփյուռքին` միաժամանակ հիշեցնելով, որ այդ հարցում համառությունը վնասում է Հայաստանին:
Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ հայկական հարցում Թուրքիայի դիրքորոշման մեջ որևէ առաջընթացի մասին խոսելը պարզապես միամտություն է: Պաշտոնական Անկարայի կողմից որդեգրված քարոզչական բոլոր հնարքները` լինի դա «ընդհանուր ցավի» տեսությունը, հայկական պահանջատիրությունը և սեփական իրավունքների վերականգնման հարցում հետևողականությունը սոսկ վրեժխնդրության հանգեցնելու ձգտումը, պնդումները, թե ժամանակակից Թուրքիան որևէ առնչություն չունի Օսմանյան կայսրությունում կատարվածի հետ, պատասխանատվությունից խուսափելու միակ նպատակն են հետապնդում: Մինչդեռ ակնհայտ է, որ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ` Թուրքիան ոչ միայն պատասխանատվություն է կրում մեկ դար առաջ իրագործված ոճրի, այլև դրա հետևանքները չվերացնելու արդյունքում հայության, Հայաստանի համար առաջացող բարոյական, նյութական վնասների համար:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ