Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. որո՞նք են մեր հետագա քայլերը
Եթե փորձենք ամփոփել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումները, ապա այդ համատեքստում ամենակարևորը, որը պետք է առանձնացնել Հայաստան-ԼՂՀ-Սփյուռք միասնությունն է։ Երեք կողմերի գործողությունների կազմակերպվածության մակարդակն, ամենայն հավանականությամբ, ամենաբարձրն էր վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Հայությունը ցույց տվեց իր ողջ ներուժը և համախմբվելու կարողությունն այն ժամանակ, երբ կա միասնական գաղափար, նպատակ և տեսլական։ Միասնականության նման դրսևորումից հետո վստահաբար կարող ենք նշել, որ երբ հայությունը կազմակերպված է, ապա ցանկացած խնդիր հնարավոր է արդյունավետորեն լուծել:
Ինչպես Հայաստանի հասարակական շրջանակներում, այնպես էլ ամբողջ աշխահի հայկական համայնքներում համազգային ոգևորությանը զուգահեռ հասունանում էր մեկ կարևոր հարց՝ որո՞նք են մեր հետագա քայլերը:
Այս հարցի լիարժեք պատասխանի համար կարևոր է մեկընդմիշտ ամրագրել հետևյալ բանաձևը՝ «Ցեղասպանության 100-ամյա տարելիցն ընդամենը հանգրվան է, որից հետո Ցեղասպանության ճանաչման, հետևանքների վերացման պայքարը մտնում է նոր փուլ, նոր սկիզբ»։ Այս տեսանկյունից ահնրաժեշտ է ազատվել այնպիսի կարծրատիպերից, ինչպես օրինակ՝ ՄԱԿ բոլոր անդամների կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, Ցեղասպանությունը չճանաչած երկրներում դատական գործեր սկսելու (փոխհատուցման խնդիրների հետ կապված) անհնարինությունը և այլն:
Հաշվի առնելով համազգային միասնության ներկայիս մակարդակը՝ կարևոր է բոլոր հնարավոր միջոցներով ապահովել դրա շարունակականությունը` միևնույն ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատելով համազգային օրակարգի բոլոր առաջնահերթությունները։
Նոր փուլում ցանկալի է լինել առավել իրատես և սեփական քայլերը հաշվարկել առանց Թուրքիայի կողմից լավատեսական ակնկալիքների: Անհրաժեշտ է հստակ գիտակցել այսօրվա իրականությունը․ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է «ոչ բարեկամական» քաղաքականություն՝ ինչպես շրջափակման քաղաքականության տեսանկյունից, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտությա հարցում։ Հաշվի առնելով այս գործոննները` պետք է նախաձեռնել այնպիսի քայլեր, որոնք բխում են ներկա իրավիճակից և կվերացնեն կամ կնվազեցնեն հնարավոր բոլոր մարտահրավերները (այդ թվում՝ նաև անվտանգությանը վերաբերող)։
Բացի այդ, հաշվի առնելով այն դրական առաջընթացը, որն արձանագրվում է վերջին տարիներին, անհրաժեշտ է առավել համակարգված աշխատանք ինչպես Թուրքիայի հանրության, այնպես էլ թուրքական համայնքի հետ։ Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, թուրքական հասարակությունում կան որոշ գիտակից շրջանակներ (այդ թվում` նաև ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին՝ քրդերի շրջանում), որոնք տարեցտարի ավելի ակտիվորեն են բարձրաձայնում հայկական հարցը՝ երբեմն անգամ ձեռնարկելով ակտիվ գործողություններ։ Թուրքական համայնքերում, ինչպես Եվրոպական երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, նույնպես կան առանձին անհատներ, կազմակերպություններ, որոնք (երբեմն նույնիսկ ավելի ակտիվ, քան տեղի հայերը) Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ են ներկայացնում ինչպես տեղական, այնպես էլ թուրքական իշխանություններին։ Հաշվի առնելով այս «առաջադիմական» խմբերի առկայությունը՝ և՛ Հայաստանը, և՛ հայական սփյուռքը պետք է կապեր հաստատի և/կամ առավել սերտ համագործակցի նրանց հետ, ինչն, անկասկած, մոտ ապագայում կտա դրական արդյունքներ։
Ընդհանրացնելով այս ամենը՝ կարելի է նշել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը բացի հայությանը միավորելուց, որոշակի հետք է թողել նաև միջազգային հանրության մեջ՝ ուրվագծելով համամարադկային արժեքները շահերից գերադասելու նոր միտումներ։
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ