Կարեն Բեքարյան. Ճիշտ չէ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների որակը համեմատել ադրբեջանականի հետ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքները. դրանց դերն ու նշանակությունն արտաքին քաղաքական համատեքստում» թեմայով այսօր մամլո ասուլիս ունեցավ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Նա հայտարարեց, որ պետք է ամրագրել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների կայացման փաստը, որոնք ընթացան բարձր մակարդակով և ապահովեցին քայլ առաջ:
«Այս ընտրություններն աչքի ընկան իրենց մրցակցային ձևաչափով՝ հաշվի առնելով, որ մասնակցում էին 7 քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաև երիտասարդ քաղաքական ուժեր»,-նկատեց քաղաքագետը: Ըստ նրա՝ ճիշտ չէ ընտրությունների որակն այստեղ որևէ կերպ համեմատել Ադրբեջանի հետ, քանի որ համեմատության եզր անգամ լինել չի կարող, փոխարենը՝ կարելի է Արևելյան գործընկերության մյուս երկրների կամ ընդհանրապես՝ եվրոպական ցանկացած երկրի հետ համեմատել:
Ինչ վերաբերում է ընտրությունների շուրջ միջազգային տարբեր կառույցների արձագանքներին, հատկապես Մինսկի խմբի հայտարարությանը, Բեքարյանը շեշտեց, որ կա նկատելի տարբերություն նախորդ մյուս բոլոր հայտարարություններից. «Ըստ էության, հայտարարությամբ ընդունում են հանրության դերը իր ապագան որոշելու գործընթացում, բայց միևնույն ժամանակ նշում, թե չենք ճանաչում, որ այս ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ կարգավիճակի վերջնական ճանաչման հարցում: Բայց այստեղ գրեթե հստակ ձևակերպված է մադրիդյան սկզբունքների այն թեզը, որի համաձայն ԼՂՀ հանրությունը պարտադիր մասնակցում է իր ինքնորոշմանը, այսինքն՝ ինքնորոշման ճանաչման կետը տեսնում ենք հայտարարության մեջ»,- նշեց քաղաքագետն՝ ավելացնելով, որ անկախ նրանից, թե ինչ կարգի հայտարարություններով հանդես կգան միջազգային կառույցները, իրենց համար որպես փաստ պետք է ընդունվի, որ ԼՂՀ-ում կա ժողովրդավարության բավական բարձր աստիճան, կան լեգիտիմ ընտրված իշխանություններ, և այս փաստի հետ հաշվի չնստել, հնարավոր չէ:
«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ուժերը, ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ ունեցած տարաձայնություններով հանդերձ, բավականին նմանատիպ մոտեցում ունեն արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչը կարծում եմ առավել քան բնական է և օբյեկտիվ՝ հաշվի առնելով ԼՂ կոնֆլիկտի լուծված չլինելը»,- ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ բոլոր կուսակցությունների մոտ, որպես ամենամեծ գերակայություն, հստակ նշված է, որ ԼՂՀ-ն միանշանակ ողջ ծավալով պետք է վերադառնա բանակցային գործընթաց:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում գործեր են հարուցվել՝ ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի...
- Արցախում ձևավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին...
- Ղարաբաղյան կարգավորման ինչ մոտեցում է ընտրել արցախցին Արձանագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ոչ էլ նախագահի թեկնածուները պատրաստ չեն Ղարաբաղյան կարգավորաման համատեքստում...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. համապետական ընտրություններն Արցախում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ զրուցել ենք մարտի 31-ին...
- Արցախում ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին. դիտորդների գնահատականները Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ