ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրումից Հայաստանը միայն կշահի
Մայիսի 8-ին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվա կատարած այցի ժամանակ, ՌԴ-ՉԺՀ համագործակցությունը տարբեր ոլորտներում խորացնելու մասին բազմաթիվ փաստաթղթեր ստորագրվեցին: Դրանց մեջ առանձնանում է Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրման մասին համատեղ հայտարարությունը, որը ենթադրում է երկկողմ համագործակցություն այդ երկու նախագծերի կառուցման ժամանակ:
Համատեղ հայտարարության մեջ կողմերն աջակցություն հայտնեցին ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև եվրասիական տնտեսական ինտեգրացիայի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կառուցման համադրման երկխոսային մեխանիզմի մեկնարկին: Նրանք նաև պարտավորվեցին նպաստել փորձագիտական հանրության մասնակցությամբ փոխգործակցության հարցերի քննարկմանը ի շահ ընդհանուր տնտեսական տարածության ձևավորման:
Նշեմ, որ ընդհանուր տնտեսական տարածության ձևավորումը հանդիսանում է համագործակցության հաջորդ աստիճանը ազատ առևտրի գոտուց և մաքսային միությունից հետո: Ի դեպ, երկու նախագահները նշում են, որ նման գոտու ստեղծումն իրենց համար երկարաժամկետ նպատակ է հանդիսանում: Փաստաթղթի ստորագրումից հետո տված մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ն և Չինաստանի առաջարկած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կարող են ներդաշնակորեն լրացնել միմյանց:
Փաստորեն, այս երկու ինտեգրացիոն մոդելների համադրումով Ռուսաստանն ու Չինաստանը դուրս են գալիս գործընկերության նոր մակարդակի, որը ենթադրում է ընդհանուր տնտեսական տարածություն ողջ եվրասիական մայրցամաքում: Ի դեպ, Չինաստանի համար այս նախագծի իրականացման հիմնական նպատակներից մեկը Չինաստանից Եվրոպա բեռների փոխադրման ժամկետի կրճատումն է: Ըստ հաշվարկների, այսօրվա 45-60 օրվա փոխարեն ժամկետը կարող է կրճատվել մինչև 10-13 օրվա:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ Հայաստանին, ապա այս երկու հսկայական նախագծերի միաձուլումից մեր երկիրը միայն կշահի, քանի որ, լինելով Արևելքից Արևմուտք գնացող ճանապարհի տարանցման կետ, կարող է իր կարևոր ներդրումն ունենալ բեռների փոխադրման, առևտրափոխանակության զարգացման հարցերում, ինչն էլ կխթանի ՀՀ տնտեսությունը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ