ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրումից Հայաստանը միայն կշահի

Մայիսի 8-ին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվա կատարած այցի ժամանակ, ՌԴ-ՉԺՀ համագործակցությունը տարբեր ոլորտներում խորացնելու մասին բազմաթիվ փաստաթղթեր ստորագրվեցին: Դրանց մեջ առանձնանում է  Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրման մասին համատեղ հայտարարությունը, որը ենթադրում է երկկողմ համագործակցություն այդ երկու նախագծերի կառուցման ժամանակ:

Համատեղ հայտարարության մեջ կողմերն աջակցություն հայտնեցին ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև եվրասիական տնտեսական ինտեգրացիայի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կառուցման համադրման երկխոսային մեխանիզմի մեկնարկին: Նրանք նաև պարտավորվեցին նպաստել փորձագիտական հանրության մասնակցությամբ փոխգործակցության հարցերի քննարկմանը ի շահ ընդհանուր տնտեսական տարածության ձևավորման:

Նշեմ, որ ընդհանուր տնտեսական տարածության ձևավորումը հանդիսանում է համագործակցության հաջորդ աստիճանը ազատ առևտրի գոտուց և մաքսային միությունից հետո: Ի դեպ, երկու նախագահները նշում են, որ նման գոտու ստեղծումն իրենց համար երկարաժամկետ նպատակ է հանդիսանում: Փաստաթղթի ստորագրումից հետո տված մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ն և Չինաստանի առաջարկած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կարող են ներդաշնակորեն լրացնել միմյանց:

Փաստորեն, այս երկու ինտեգրացիոն մոդելների համադրումով Ռուսաստանն ու Չինաստանը դուրս են գալիս գործընկերության նոր մակարդակի, որը ենթադրում է ընդհանուր տնտեսական տարածություն ողջ եվրասիական մայրցամաքում: Ի դեպ, Չինաստանի համար այս նախագծի իրականացման հիմնական նպատակներից մեկը Չինաստանից Եվրոպա բեռների փոխադրման ժամկետի կրճատումն է: Ըստ հաշվարկների, այսօրվա 45-60 օրվա փոխարեն ժամկետը կարող է կրճատվել մինչև 10-13 օրվա:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ Հայաստանին, ապա այս երկու հսկայական նախագծերի միաձուլումից մեր երկիրը միայն կշահի, քանի որ, լինելով Արևելքից Արևմուտք գնացող ճանապարհի տարանցման կետ, կարող է իր կարևոր ներդրումն ունենալ բեռների փոխադրման, առևտրափոխանակության զարգացման հարցերում, ինչն էլ կխթանի ՀՀ տնտեսությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: