ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջ.Ուորլիք. Նախագահների հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները, հայնտում է Panorama.am-ը։

«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը։ Եվ այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- ասել է նա: 

Ուորլիքի խոսքով, համանախագահները շուտով կայցելեն տարածաշրջան՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով։

«Հավատում եմ, որ թե նախագահ Սարգսյանը, թե նախագահ Ալիևը ցանկանում են բանակցությունների միջոցով այս հակամարտության լուծումը գտնել, որն արդեն չափից ավելի երկար է շարունակվում, չափից ավելի մարդկանց կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենի վերջը դնել»,- ասել է Ջ. Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահի խոսքով, տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող են հանդիպումներ անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: