ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը մարդկային կապիտալի ինդեքսով աշխարհում զբաղեցնում է 43-րդ տեղը

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից ներկայացված «Մարդկային կապիտալ 2015» զեկույցը ամփոփում է 124 երկրների մարդկայնի ներուժի պատկերը:

Ըստ ՀՏՖ-ի՝ տաղանդը, ինչը հանդիսանում է նորարարությունների, մրցունակության և աճի գլխավոր գործոնը 21-րդ դարում, միայն զուտ կապիտալ չէ: Ցանկացած անհատ պետք է ճիշտ հասկանա նաև համաշխարհային տաղանդ արժեքի շղթան: Վիճակագրական տվյալներն ու գնահատման մեթոդները շատ կարևոր են այն հասկանալու համար:

 Մարդկային կապիտալի ինդեքսը հաշվարկում է, թե ժամանակի ընթացքում ինչքան և ինչպես են երկրները զարգանում ու տեղաբաշխում իրենց մարդկային կապիտալը: Զեկույցը համապարփակ տեղեկատվություն է տալիս, թե տվյալ երկիրը որ տեղում է գտնվում՝ կախված տաղանդի աստիճանից: Զեկույցը ներառում է նաև  աշխատողների կրթվածության մակարդակի, գործազուրկների և հասարակության ոչ ակտիվ շերտի մասին տեղեկատվություն:

Այսպիսով, ըստ մարդկային կապիտալի ինդեքսի՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է 43-րդ տեղում 124 երկրների ցանկում: Ինդեքսը կազմում է 72,5 միավոր, որը 13 միավորով զիջում է առաջին տեղում գտնվող Ֆինլանդիային, որը գրանցել է 85,75 միավոր 100 միավոր սանդղակում:

Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 20 միավորով՝ գտնվելով 63-րդ տեղում 67,58 միավորով: Թուրքիան նույնպես բավական հետ է Հայասատանից: Այն գտնվում է 68-րդ տեղում 67,09 միավորով: Նկատելի է, որ տարածաշրջանի այս երկու երկրները գրանցել են գրեթե նույն միավորները: Իսկ հարևան Իրանը գտնվում է 80-րդ տեղում 63.2 միավորով:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինս բացակայում է ցուցակից: Ռուսաստանը գտնվում է 26-րդ տեղում՝ գրանցելով 77,54 միավոր: Ցուցակում ամենավերջին տեղում է գտնվում Եմենը 40,72 միավորով:

Կառավարությունը, գործարար միջավայրի առաջնորդները, կրթական կառույցները և անհատները պետք է լավ հասկանան ու պատկերացնեն համաշխարհային տաղանդ արժեքի շղթայի կարևորությունը մեր առօրյա կյանքում:

Իհարկե ցանկացած երկրի համար բնական ռեսուրսները շատ կարևոր են բարեկեցիկ կյանք ապահովելու և տնտեսապես զարգացնելու համար, սակայն բնական ռեսուրսներով հարուստ, բայց մարդկային տաղանդից զուրկ երկիրն էլ ավելի վատ վիճակում է հայտնվում, քան հակառակ դեպքում:

Վերը նշված տվյալները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանն իվիճակի է շնորհիվ իր մարդկային տաղանդի զարգացնել տնտեսությունը՝ ի հաշիվ այնպիսի արդյունաբերական ճյուղերի, որոնք ավելի քիչ բնական ռեսուրսներ և ավելի շատ մարդկային տաղանդ են պահանջում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: