ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ գործընկերային հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում

Այսօր ԵԱՏՄ-ն ակտիվորեն փորձում է ընդլայնել արտաքին հարաբերությունները։ Մայիսի վերջին կստորագրվի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր Վիետնամի հետ, բանակցություններ են ընթանում Իսրայելի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ։ Հայտարարվել է նաև Չինաստանի և Իրանի հետ բանակցություններ սկսելու մտադրության մասին։

Արևմուտք-Ռուսաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա ձգձգվող ուկրաինական հակամարտության ազդեցության պայմաններում, ԵԱՏՄ կապերի ընդլայնումը Արևելքի հետ ծառայում է որպես այլընտրանք Արևմուտքի հետ ակտիվ համագործակցությանը։ ԵԱՏՄ-ն հիմա փորձում է ստեղծել տնտեսական համագործակցության իր գոտին՝ նրա մեջ ներգրավելով համաշխարհային առաջատար տնտեսությունները, ինչպես օրինակ՝ Չինաստանը և Հնդկաստանը, որպեսզի ինչ-որ չափով կոմպենսացնի Եվրոպայի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության պակասը։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ անդամ մյուս երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, ամեն կերպ փորձում են օգտագործել իրենց առևտրա-տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ ԵՄ-ի և Ռուսաստանի պատժամիջոցների ընդհանուր վնասը կոմպենսացնելու համար։

Նույն Ռուսաստանը բազմիցս հայտարարել է ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական ինտեգրացիայի ցանկության մասին։ Սակայն ԵՄ-ի հետ «հավասար» հիմունքներով շփվելու համար ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է կայանալ որպես ինքնուրույն տնտեսական միավոր։ Այս համատեքստում շատ կարևոր է համագործակցությունը Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։

Միության արտաքին կապերի զարգացումը ենթադրում է հավելյալ եկամուտներ և ներդրումներ ԵԱՏՄ բոլոր երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի համար։ Հատկապես կարևոր դերակատարում Հայաստանը կարող է ունենալ Իրանի հետ ԵԱՏՄ պայմանագրի մշակման և հարաբերությունների զարգացման հարցում, քանի որ անմիջական սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև ունի առևտրա-տնտեսական համագործակցության տարիների փորձ։ Բացի այդ, Իրանի հետ ԵԱՏՄ հարաբերությունների խորացումը ևս մեկ խթան կհանդիսանա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև հաղորդակցության զարգացմանը, այդ թվում՝ նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար։ Երկաթուղին կդառնա երկաթուղային հաղորդակցության կարևոր ուղի ոչ միայն երկու երկրների, այլ նաև Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների, ինչպես օրինակ՝ Ղազախստանի հետ։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նաև նշեց Թուրքիայի հետ համագործակցության հնարավորության մասին։ Այդ դեպքում հայ-թուրքական սահմանի փակ լինելը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ, և զգալիորեն կուժեղանա Թուրքիայի վրա ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին ճնշումը Հայաստանի մասնակի շրջափակման վերացման և հայ-թուրքական սահմանի բացման հարցում։

Սրանք այն հեռանկարներն են, որոնք կարող են բացվել Հայաստանի համար մոտ ապագայում։ Բացի այդ, ԵԱՏՄ խթան է հանդիսանում Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի (անդամակցությունից հետո) հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար։ Ավանդաբար Հայաստանը զարգացած առևտրատնտեսական հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ։ Մնացած երկրների հետ ապրանքաշրջանառությունը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա՝ հաղորդակցության ուղիների բացակայության պատճառով։ Այժմ հաղորդակցության զարգացման մեջ հետաքրքված է ոչ միայն Հայաստանը, այլ ԵԱՏՄ բոլոր երկրները, քանի որ տնտեսությունների համագործակցության որակից և ծավալից է կախված միության արդյունավետությունը և կենսունակությունն ընդհանրապես։

Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո փոփոխությունները դեռևս շատ թույլ են անդրադառնում երկրի բնակչության վրա։ Շատ պայմանավորվածություններ դեռևս իրականացված չեն, որոշ հարցեր դեռ գտնվում են համաձայնեցման փուլում։ Միությունում մասնակցությունից առավելագույն օգուտ ստանալու և սեփական խնդիրների լուծման համար կարևոր է հայ գործարարների, փորձագետների և բնակչության հետաքրքրված շերտերի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ այս կամ այն կարգավորիչների քննարկման և մշակման գործընթացում։  

Օրինակ՝ մինչև տարվա վերջ նախատեսվում է ավարտել միության Մաքսային օրենսգրքի համաձայնեցումը, օրերս Հայաստանում Եվրասիական տնտեսական հանձաժողովի կոլեգիայի անդամների մասնակցությամբ քննարկումներ էին տեղի ունենում օրենսգրքի շուրջ։ Հայաստանը պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերի բոլոր քննարկումներին և հանդես գա իր համար արդիական հարցերը բարձրացնելու նախաձեռնությամբ։ Իրանի հետ համագործակցության ձևաչափի մշակումը լավ հնարավորություն է նման գործունեության և միությունում սեփական կշիռը բարձրացնելու համար։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: