ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Քոչարի»-ն կարող է համալրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկը

Հայկական «Քոչարի» պարը հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 16-ին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում ներառելը ոչ միայն մշակութային ձեռքբերում էր, այլև հաղթանակ: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկ ենք փորձելու ընդգրկել ազգային «Քոչարի»-ն, որի համար հայտը կազմվել և ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ: Սպասում ենք քննարկումների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը: Նա կարևորեց նման ձեռքբերումները՝ դրանք որակելով որպես ինքնության պահպանման պայքար:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: