ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովն այսօր դիմել է ԵՄ Խորհրդին Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատի համար

Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովն այսօր դիմել է ԵՄ Խորհրդին՝ Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատի համար:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովից երկու օր առաջ Եվրամիության պաշտոնյան այս տեղեկությունը Երևանում լրագրողներին է փոխանցել՝ անանուն մնալու պայմանով:

Բրյուսելի ներկայացուցչի խոսքով, Եվրամիության ու Հայաստանի միջև նոր շրջանակային համաձայնագիրը ներառելու է ոչ միայն քաղաքական, այլև առևտրին ու ներդրումներին վերաբերող ծավալուն բաժին:

«Նոր փաստաթղթում Եվրամիության ու Հայաստանի գործարարների, ներդնողների համար հստակ կերպով սահմանվելու են փոխգործակցության կանոնները: Փաստաթղթղում արտացոլված են լինելու որոշակի ոլորտներ, որոնք չեն կարգավորվում Առևտրի համաշխարհային կազմակերպության կամ Եվրասիական տնտեսական միության կանոններով՝ օրինակ ներդրումների կամ գնումների ոլորտը, ուր Հայաստանն ավելի ազատ կլինի՝ շուկան ավելի բացելու համար: Սակայն սա միակ ոլորտն է: Հիմնական ոլորտները՝ ապրանքներին ու ծառայություններին վերաբերող, կարգավորվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության ու Եվրասիական տնտեսական միության կանոներով, և այստեղ Հայաստանն ազատ չէ ստանձնելու նոր պարտավորություններ», - ասաց ԵՄ պաշտոնյան:

Նրա խոսքով, նոր փաստաթղթի ու չստորագրված Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի միջև գլխավոր տարբերությունն այն է, որ նոր փաստաթուղթն արտոնություններ չի նախատեսում, սակայն այն «լուրջ ներդրում կլինի երկկողմ կապերի խորացման ու Հայաստանում բարեփոխումներն առաջ տանելու ուղղությամբ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: