ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ են ակնկալում Եվրոպայում Ռիգայի գագաթաժողովից

Արևելյան գործընկերության թվով երրորդ գագաթաժողովին̦ որն այս անգամ տեղի կունենա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում̦ մնացել է ընդամենը 1 օր: 

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԱլԳ երեք երկրները`Վրաստանը̦ Մոլդովան և Ուկրաինան̦ լիովին իրավունք ունեն ձգտելու անդամակցել Եվրոպական Միությանը: Տուսկն̦ իր խոսքերով̦ կանի հնարավորը̦ որպեսզի արդարացնի այս երկրների սպասելիքները̦ քանի որ վերջիններս մեղադրում են ԵՄ-ին անգործության և մշտապես խուսափողական դիրքորոշան մեջ:

Այս առիթով Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին նշել է̦ որ իր կառավարությունը շատ կարճ ժամանակում լավ աշխատանք է կատարել վիզաների ազատականացման հարցում̦ և հույս ունի̦ որ իրենց ընդհանուր նվիրվածությունը Եվրոպային և եվրոպական գաղափարներին̦ ադեկվատ արձագանքի կարժանանա Ռիգայի գագաթաժողովում:

Գագաթաժողովի սպասելիքներից որպես հետաքրքրված կողմ կարծիք է հրապարակել նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը̦՝ հայտնելով̦ որ ճիշտ կլինի Ռիգայում քննարկել նաև ԱլԳ հետագա գործունեությունը̦ ինչ հեռանկարներ ունի այն ապագայում̦ և իհարկե, ընդունել նաև մեծ առաջընթաց գրանցած եռյակի եվրոպական ընտրությունը և հուսախաբ չանել վերջիններիս:

Ռիգայի գագաթաժողովի հետ կապված արտահայտվել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը̦ ով օր առաջ զրուցելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ̦ երաշխավորում էր ստացել վերջինից̦ որ ԱլԳ հետագա զարգացումը որևէ կերպ չի ազդի Ռուսաստանի վրա:

«Մենք կնախընտրեինք̦ որ մեր եվրոպացի գործընկերներն իրենց խոսքերն ամրապնդեին նաև արարքներով»̦ - հայտնել է Լավրովը̦: «Ինչևէ̦ սպասենք տեսնենք ինչ կլինի գագաթաժողովին»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Համենայն դեպս̦ Ռիգայի գագաթաժողովը չի խոստանում մեծ փոփոխություններ գրանցել ԱլԳ ոլորտում կամ որևէ կոնկրետ նոր քաղաքականություն մշակել: Անշուշտ̦ ինչ-ինչ երկկողմ պայմանագրեր ու համաձայնագրեր կստորագրվեն̦ բայց ընդհանուր առմամբ̦ միջազգային մամուլը շատ թերհավատ է մոտենում ԱլԳ թվով 3-րդ գագաթաժողովին`համարելով այն ավելի շատ ձևական բնույթ կրող հավաքույթ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: