ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան․ մեղավորը հայկական լոբբին է

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Եվրոպայի խորհրդի գերագույն հանձնակատար Նիլ Մույջնիեսկին քննադատել է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը։ Այս մասին գրում է haqqin.az-ը։

«եվրոպայում չկա այսպիսի մեկ ուրիշ երկիր, որտեղ մեր բոլոր գործընկերը բանտում լինեն»,- հայտարարել է Մույջնիեսկին։  «Այստեղ հնարավոր է երկու տարբերակ՝ կա՛մ Եվրոպայի խորհրդում նստած են հիմարներ, ովքեր համագործակցում են անջատողականների, թմրամոլների, ինքնասպանների և հեղափոխականների հետ, կա՛մ Ադրբեջանի իրավական համակարգը շատ վատ վիճակում է»,- ավելացրել է հանձնակատարը։  Նա ևս մեկ անգամ կոչ է արել ադրբեջանական իշխանութուններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Նման կոչով հանդես է եկել նաև Եվրախորհրդարանը։ Եվրախորհրդարանի նախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն իրենց երկրի քաղաքացիների իրավունքները և ազատությունները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով: Եվրախորհրդարանը պատրաստվում է հունիսին անցկացվելիք հերթական նիստին Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին բանաձև ընդունել: 

Մինչ եվրոպական առաջին խաղերի սկիզբը մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ։ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է համաեվրոպական այս միջոցառմանը՝ հսկայական գումարներ ծախսելով դրանց վրա։ Այս ֆոնի վրա միջազգային Freedom Now և Human Rights House կազմակերպությունները օրերս հրապարակել են համատեղ զեկույց «Բաժանարար գիծը Ադրբեջանում․ առաջխաղացում և գլամուր՝ դրսում, ռեպրեսիաներ և ձերբակալություններ՝ տանը» վերնագրով։ Այս զեկույցում մասնավորապես ասվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը ուժեղացրել է քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները և արհամարում է ներքին և միջազգային իրավունքները։

Սակայն Բաքուն այս հարցում միանգամայն այլ տեսակետ ունի։ Այս հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը արտացոլում է АРА վերլուծական կենտրոնի հետազոտությունը, որի համաձայն օտարերկրյա հակաադրբեջանական ցանցը և հայկական լոբբին միավորվել են և արհեստականորեն ուռճացնում են մարդու իրավունքերի, կոռուպցիայի հետ կապված հարցերը Եվրոպական խաղերը բոյկոտելու նպատակով։ Այսպիսով, ստացվում է, որ «աղքատ» Հայաստանը մեծ գումարներ է ծախսում նրա համար, որ օրինակ  Freedom House-ի նախագահ Մարկ Լոգանը հայտարարի, ո ր իր կազմակերպությունը խիստ մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումներով։ Եվ նմանատիպ հայտարարությունները և զեկույցները քիչ չեն։

Սեփական դիրքորոշման թուլությունը գիտակցում են նաև Բաքվում։ Հենց այս պատճառով էլ Ադրբեջանի նախագահը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական դիվանագիտական աղբյուրները, այդ որոշումը կապված է վերջին շրջանում արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող մեծ ճնշմամբ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: