Ադրբեջան․ մեղավորը հայկական լոբբին է
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Եվրոպայի խորհրդի գերագույն հանձնակատար Նիլ Մույջնիեսկին քննադատել է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը։ Այս մասին գրում է haqqin.az-ը։
«եվրոպայում չկա այսպիսի մեկ ուրիշ երկիր, որտեղ մեր բոլոր գործընկերը բանտում լինեն»,- հայտարարել է Մույջնիեսկին։ «Այստեղ հնարավոր է երկու տարբերակ՝ կա՛մ Եվրոպայի խորհրդում նստած են հիմարներ, ովքեր համագործակցում են անջատողականների, թմրամոլների, ինքնասպանների և հեղափոխականների հետ, կա՛մ Ադրբեջանի իրավական համակարգը շատ վատ վիճակում է»,- ավելացրել է հանձնակատարը։ Նա ևս մեկ անգամ կոչ է արել ադրբեջանական իշխանութուններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Նման կոչով հանդես է եկել նաև Եվրախորհրդարանը։ Եվրախորհրդարանի նախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն իրենց երկրի քաղաքացիների իրավունքները և ազատությունները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով: Եվրախորհրդարանը պատրաստվում է հունիսին անցկացվելիք հերթական նիստին Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին բանաձև ընդունել:
Մինչ եվրոպական առաջին խաղերի սկիզբը մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ։ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է համաեվրոպական այս միջոցառմանը՝ հսկայական գումարներ ծախսելով դրանց վրա։ Այս ֆոնի վրա միջազգային Freedom Now և Human Rights House կազմակերպությունները օրերս հրապարակել են համատեղ զեկույց «Բաժանարար գիծը Ադրբեջանում․ առաջխաղացում և գլամուր՝ դրսում, ռեպրեսիաներ և ձերբակալություններ՝ տանը» վերնագրով։ Այս զեկույցում մասնավորապես ասվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը ուժեղացրել է քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները և արհամարում է ներքին և միջազգային իրավունքները։
Սակայն Բաքուն այս հարցում միանգամայն այլ տեսակետ ունի։ Այս հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը արտացոլում է АРА վերլուծական կենտրոնի հետազոտությունը, որի համաձայն օտարերկրյա հակաադրբեջանական ցանցը և հայկական լոբբին միավորվել են և արհեստականորեն ուռճացնում են մարդու իրավունքերի, կոռուպցիայի հետ կապված հարցերը Եվրոպական խաղերը բոյկոտելու նպատակով։ Այսպիսով, ստացվում է, որ «աղքատ» Հայաստանը մեծ գումարներ է ծախսում նրա համար, որ օրինակ Freedom House-ի նախագահ Մարկ Լոգանը հայտարարի, ո ր իր կազմակերպությունը խիստ մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումներով։ Եվ նմանատիպ հայտարարությունները և զեկույցները քիչ չեն։
Սեփական դիրքորոշման թուլությունը գիտակցում են նաև Բաքվում։ Հենց այս պատճառով էլ Ադրբեջանի նախագահը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական դիվանագիտական աղբյուրները, այդ որոշումը կապված է վերջին շրջանում արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող մեծ ճնշմամբ։
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ