ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԺԿ կոչ է անում ԵՄ-ին Հայաստանի հետ զարգացնել ոլորտային համագործակցությունը

Արևելյան գործընկերության երկրները պետք է լինեն ազատ իրենց ապագան ընտրելու և միջազգային կազմակերպություններին կամ դաշինքներին միանալու հարցում։ Այս մասին ասվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Ռիգայում մայիսի 21-ին կայացած ԱլԳ առաջնորդների 5-րդ հանդիպան արդյունքում ընդունված հայտարարության մեջ։ Այս հայտարարության մեջ նշվում է նաև, որ հաշվի առնելով Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝  պետք է ուժեղացնել եվրոպական քաղաքականությունը ԱլԳ երկրներում։ Մասնավորապես առաջարկվում է ԱլԳ անդամ, ԵՄ ոչ ասոցացված երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ զարգացնել ոլորտային համագործակցությունը՝ համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության հավելյալ գործիքների։

Նշենք, որ ԵԺԿ առաջնորդների հանդիպման ժամանակ, բացի ԱլԳ երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման և մասնավորապես վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ քննարկումներից, անդրադարձ է եղել նաև ուկրաինական հակամարտության և ՌԴ կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ կնքված պայմանագրերին։ Վերջնական հայտարարության մեջ ԵԺԿ առաջնորդները քննադատել են Ուկրաինայի նկատմամբ ռուսական «ագրեսիան» և կոչ են արել հակամարտության կողմերին ամբողջությամբ իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները։

Առաջնորդների հանդիպումը նախագահում է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը: Գագաթաժողովին մասնակցում են նաև, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը և առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մակմստրերմը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչին, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Այս հանդիպմանը Հայասատանը ներկայացնում էր նախագահ Սերժ Սարգսյանը, որի գլխավորած Հանրապետական կուսակցությունը հանդիսանում է ԵԺԿ անդամ։ ԵԺԿ առաջնորդ Ժոզեֆ Դոլի հրավերով հանդիպմանը մասնակցում էր նաև Օրինաց երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Ավելացնենք, որ ԵԺԿ առաջնորդների հանդիպման ժամանակ ելույթով հանդես է եկել նաև ՀՀ նախագահը։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Նախագահը ընդգծել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարևորում է ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ:

ԵԺԿ ԱլԳ առաջնորդների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը Հայաստանը ստորագրել է վերապահումով։

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: