ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար. Էդգարս Ռինկևիչս

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար:

«Մենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն  ընձեռնում ենք բոլոր գործընկերներին: Հայաստանի ու Ադրբեջանի հարցում որոշակի զարգացում ենք արձանագրել: Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկություն հայտնեն ու բոլոր չափանիշները կատարվեն, ես պատճառ չեմ տեսնում նման հնարավորություն չտրամադրելու համար», - ասել է Լատվիայի ԱԳ նախարարը:

Էդգարս Ռինկևիչսն անդրադարձել է նաև Հայաստանի հետ նոր համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հարցին: 
«Այդ հարցը մենք քննարկել ենք դեռ հունվարին՝ ԵՄ-ՀՀ Խորհրդի նիստին: Մենք պատրաստ ենք Երևանի հետ բանակցություններ սկսել նոր համաձայնագրի շուրջ, որը հիմնված կլինի Հայաստանի հետ դեռ 2013 թ-ից ունեցած մեր մշակումների վրա, այսինքն` Ասոցացման համաձայնագրի նախագծից: Սակայն սկզբունքային տարբերությունն այն է, որ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվ մենք պետք է ուղիներ փնտրենք, որպեսզի Հայաստանի՝ ԵՏՄ անդամի պարտավորությունները չհակասեն Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը մի շարք ուղղություններով», - նշել է Ռինկևիչսը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: