ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը և «վեցյակը» մոտ են վերջնական համաձայնագրին

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Նախորդ շաբաթ Վիեննայում Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է ձեռք բերել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, ինչը հույս է ներշնչում, որ բանակցությունների տապալման մասին հոռետեսական կանխատեսումները չեն իրականանա։

Մայիսի 24-ին Իրանի խորհրդարանում կայացավ փակ նիստ, որի ժամանակ արտգործնախարար Զարիֆը և նրա տեղակալ Աբբաս Արաղչին խորհրդարանականների են ներկայացրել նախորդ շաբաթ Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքները։ Նիստից հետո պատգամավոր Քամալէդդին Պիրմոզզենը հայտարարել է «Արաքի ծանր ջրով աշխատող ռեակտորի պահպանումը և միաժամանակ Իրանի նկատմամբ գործող ֆինանսական և տնտեսական սանկցիաների վերացումը, Ֆորդոյի՝ 1.444 հազար ցենտրիֆուգով ձեռնարկության պահպանումը հանդիսանում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի կետերը, որոնց իրենց համաձայնությունը տվել են նաև «վեցյակի» պետությունները»։ Նշենք, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու կարգը հանդիսանում էր Իրանի և միջազգային միջնորդ երկրների «վեցյակ» միջև բանակցությունների այս փուլի գլխավոր վիճելի խնդիրներից մեկը: ԱՄՆ-ն պնդում էր, որ պատժամիջոցների աստիճանաբար հանվեն, իսկ Թեհրանում պնդում էին, որ բոլոր պատժամիջոցները անմիջապես հանվեն Համընդհանուր գործողությունների ծրագրի ուժի մեջ մտնելուն զուգահեռ:

Բացի պատժամիջոցների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից, կողմերին Վիեննայում հաջողվել է համաձայնության գալ ևս մեկ առանցաքային հարցի շուրջ, ինչը լուրջ անհանգստությունն էր առաջացնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մոտ։ Խոսքը Իրանի ռազմական օբյեկտներ ՄԱԿ-ի ատոմային գործակալության տեսուչների մուտքի մասին է։ Իրանական իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատակիցներին կտամադրեն իրանական ռազմական օբյեկտներ «կառավարելի մուտք»։ Այս մասին Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին։ Իր հերթին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմեդ Շուհանին նշել է, որ «կառավարվող մուտքը» ենթադրում է, որ տեսուչները հնարավորություն կունենան ռազմական օբյեկտների մերձակայքից հետազոտության համար բնապահպանական նմուշներ վերցնել։ Սա ևս վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների համար լուրջ խոչընդոտ հադիսացող հարցերից էր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամեյնեին բացառել էր օտարերկրացիների կողմից երկրի ռազմական կենտրոնների ստուգման հնարավորությունը։

Բանակցությունների նման արդյունավետությունը պայմամավորված է մի շարք գործոններով։ Նախ մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված բավականին բարդ և լարված դրությունը, շարունակվող պատերազմները, որոնց  կարգավորման համար միջազգային հանրության ռեսուրսները ակնհայտորեն չեն բավարարում և Իրանի հետ հարաբերությունների կարգավորումն այս առումով շատ կարևոր է Արևմուտքի համար՝ տարածաշրջանում հակամարտության ևս մեկ օջախից խուսափելու համար։ Մյուս կողմից Իրանը ևս հետաքրքրված է այս հարցում, քանի որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները մեծ հաշվով Իրանին դրել են փաստացի շրջափակման մեջ, և նման պայմաններում երկրի տնտեսության համար բավական բարդ է զարգանալ։ Այս մասին խոսում է նաև Իրանի նախագահ Ռուհանիի հեռուստաուղերձը, որով նա կոչ է անում իրանցիներին ազգային միասնություն ցուցաբերել տնտեսությունը պատժամիջոցներից ազատականացնելու համար՝ օգտագործելով դիվանագիտական և քաղաքական գործիքները։

Նշենք, որ բանակցությունները «վեցյակի» և Իրանի միջև կշարունակվեն մայիսի 26-ին՝ Վիեննայում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: