ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավութօղլուն Դեմիրթաշին մեղադրել է հայկական շահերը պաշտպանելու համար

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հյուրընկալվել է Show TV-ի «Օրակարգը վարչապետի հետ» ծրագրին. տեղեկացնում է «Ակօս»-ը:   Հարցերին պատասխանելիս Դավութօղլուի թիրախում դարձյալ եղել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որին Թուրքիայի վարչապետը մեղադրել է Հայկական սփյուռքի հետ «առևտուր անելու» մեջ: 

 Հիշեցնելով Դեմիրթաշի՝ «Հայոց ցեղասպանության հարցում քրդերն էլ պատասխանատվություն ունեն, և ես նրանց անունից ներողություն եմ խնդրում» խոսքերը, Թուրքիայի վարչապետն ասել է. «Հնարավո՞ր է արդյոք` ձեր նախնիներին այդ հարցում մեղադրողը լինի ձեր ներկայացուցիչը: Եթե «թուրքերն ու քրդերն այն իրագործեցին» արտահայտությունն է անում, հնարավո՞ր է, որ դա ամբողջ թրքության անունից չլինի: Թուրքիայում ժողովրդավարության առկայության հավատացող խավ էլ կա, և մենք նրանց հետ կշարունակենք մեր` «Լուծում գտնելու գործընթացը»: Սակայն Դեմիրթաշը պետք է ընտրություն կատարի՝ որ հատվածին է պատկանում»:   Դավութօղլուն այնուհետև մեղադրել է Դեմիրթաշին Հայկական սփյուռքի հետ «սակարկության մեջ մտնելու» մեջ:   Ի դեպ, նույն ինքը՝ Դավութօղլուն էր, ով ամիսներ առաջ հայտարարել էր. «Հայկական սփյուռքը թշնամի չէ, այն մեր սփյուռքն է», նշում է Yerkir.am-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: