Մերձդնեստրի հասարակությունը Պուտինից օգնություն է խնդրում
Մերձդնեստրի մոլդովական հանրապետության 66 հասարակական կազմակերպություններ նախօրեին՝ մայիսի 25-ին, կայացած ժողովի ժամանակ որոշել են դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս խնդրելով պաշտպանական միջոցներ ձեռնարկել Մերձդնեստրի քաղաքացիների խաղաղ գոյատևմանն ուղղված սպառնալիքի դեպքում։ «Մերձդնեստրի հասարակության անունից մենք ցանկանում ենք դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ որևէ սպառնալիքի դեպքում նա, որպես Մերձդնեստրում խաղաղության երաշխավոր և բանակցային գործընթացի կողմ, վտանգի դեպքում ձեռնարկի ինչպես քաղաքական, այնպես էլ դիվանագիտական, տնտեսական, պատժամիջոցային միջոցներ»,- հայտարարել է Մերձդնեստրի Կանանց միության ղեկավար Տատյանա Դոլիշնյայան, փոխանցում է РИА Новости-ին։
Ժողովի ժամանակ հնչած ելույթներում մեծ անհանգստություն էր արտահայտվում Մերձդնեստրի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակով։ Հատկապես մեծ տագնապ է առաջացրել նախորդ շաբաթ Ուկրաինայի խորհրդարանի կողմից Մերձդնեստրում ժամանակավորապես գտնվող ռուսական զինվորականների՝ Ուրաինայի տարածքով տարանցման մասին 1995 թվականին կնքված համաձայնագրի չեղյալ հայտարարումը, Մերձդնեստրի սահմանին ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակումը, ինչպես նաև Մոլդովայում ՆԱՏՕ-ի կառույցների ակտիվացումը։
«25 տարվա ընթացքում մենք երբեք չենք հայտնվել այնպիսի իրավիճակում, որ փակված լինենք ինչպես Մոլդովայի, այնպես էլ Ուկրաինայի կողմից»,- նշել է Մերձդնեստրի մոլդովացիների միության նախագահ Վալերիան Տուլգարովը։
Նախորդ շաբաթ Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ 5 համաձայնագիր, որոնցից ամենակարևորներից մեկը Մերձդնեստրի տարածքում ժամանակավորապես գտնվող ռուսական ռազմական միավորումների՝ Ուկրաինայի տարածքով տարանցման մասին պայմանագիրն էր։ Բացի այդ չեղյալ են հայտարարվել նաև այլ համաձայնագրեր, որոնք կարգավորում էին Ուկրաինայի տարածքով Մերձդնեստում գտնվող ռուսական զորքի օպերատիվ խմբերի և խաղաղապահ առաքելության համար ռազմական բեռներ տեղափոխելու մասին։
Նշենք, որ ռուս խաղաղապահներին իրենց տարածքով Մերձդնեստր չեն թողնում մտնել նաև մոլդովական իշխանությունները, որոնք դա բացատրում են բյուրոկրատական գործընթացներով։ Մասնավորապես Մոլդովան հայտարարում է, որ Մոսկվան մեկ ամիս շուտ պետք է հայտնի զինվորականների ժամանման մասին։ 2014 թվականի հոկտեմբերից մոլդովական իշխանությունները արդեն մերժել են մոտ հարյուր զինծառայողի մուտքը երկիր, ընդ որում՝ նրանցից երեքին՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում։
Փորձագետները կարծում են, որ համաձայնագրերի չեղյալ հայտարարումը և Մերձդնեստրի փաստացի շրջափակումը կոչված է ուժեղացնելու ուկրիանական դիվանագիտության դիրքերը ԵՄ անդամ երկրների հունիսյան հանդիպումից առաջ։ Այս հարցում կարևոր դերակատարում ունի նաև գազային բանակցությունների հերթական փուլը սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Կիևն արդեն արտահանման հարկերի դիմաց գազի գնի զեղջը երկարացնելու մասին համապատասխան փաստաթղթեր է ուղղարկել Մոսկվային։ Կիևում կարծում են, որ վերջին զարգացումների համատքստում Մոսկվան կարող է զիջումներ անել:
Մերձդնեստրը, որի բնակչության 60 տոկոսը կազմում են ռուսներ և ուկրաինացիներ, Մոլդովայի կազմից դուրս է եկել դեռևս մինչ ԽՍՀՄ փլուզումը՝ վախենալով, որ ազգայնականության ալիքի ազդեցությամբ Մոլդովան կարող է միանալ Ռումինիային։ 1992 թվականին մոլդովական իշխանությունների՝ խնդիրը ուժային ճանապարհով լուծելու անհաջող փորձից հետո, Մերձդնեստրը փաստացի չի ենթակվում Քիշնևի վերահսկողությանը։
այլ նյութեր այս թեմայով
- Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների...
- Սերբիայի ու Կոսովոյի «պատմական համաձայնությունը» և դրա արդյունքները Առաջին հայացքից դրական առաջընթացի տպավորություն թողնող այս գործարքը կարող է երկար խմորումների և նոր սրացումների...
- Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը, որն ընդամենը 50 օր է պաշտոնավարել։
- Աբխազիայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին: ...
- Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին ամերիկյան կողմի հրավերով հանդիպում են անցկացրել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ