ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի կուսակցությունը կորցրել է վարկանիշը

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մնացել է 2 շաբաթ, իսկ երկրում տիրող լարվածությունն ավելի է մեծանում: Էրդողանի քննադատներին լռեցնում և տուգանում են, նրա՝ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) դեմ պայքարող ցուցարարներին ցրում են, իսկ ընդդիմադիր լրատվական գործակալությունները՝ փակում: Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ մարդու իրավունքների այսպիսի կոպիտ խախտումը կարող է նախագահի համար վատ ավարտ ունենալ:

Իշխանության գլուխ անցնելուց 10 տարի հետո Էրդողանին մնացել է միայն մեկ քայլ իր՝ խորհրդարանական համակարգը նախագահականով փոխելու նվիրական երազանքն իրականացնելու համար: Եվ եթե հունիսի 7-ին նրա կուսակցությանը հաջողվի զբաղեցնել 330 տեղ մեջլիսում, ապա, կկատարվեն համապատասխան փոփոխությունները  ահմանադրության մեջ:

Ինչպես գրում է թուրքական «Sozcu» թերթը՝ «Gezici» թուրքական վերլուծական ընկերության կողմից իրականացված սոց. հարցումների համաձայն՝ անցած ընտրությունների ժամանակ ձայների 49,9%-ը հավաքած ԱԶԿ իշխող կուսակցության վարկանիշն ընկել է թուրք հասարակության շրջանում. կանխատեսվում է, որ այս կուսակցությունը հավաքելու է ձայների 38,2%, որն Էրդողանի համար մեծ վտանգ է ներկայացնում: Ըստ հարցումների արդյունքների, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» օգտին քվեարկողների թիվն ավելացել է 30.1%-ով, «Ազգային շարժում» կուսակցությանը՝ 17,1%-ով, իսկ քրդական Դեմոկրատական կուսակցությունը հաղթահարում է  10 տոկոսանոց արգելքը և մտնում է խորհրդարան:

Էրդողանի դեմ քննադատությունների մեծ ալիքը սկսվեց այն ժամանակ, երբ նա անցած տարի տեղափոխվեց իր՝ 1100 սենյակ ունեցող պալատը:  Քուրդ քաղաքական գործիչ Աբդուլլահի կարծիքով «Էրդողանն իրեն սուլթան է զգում», կարելի է ասել, որ իր նպատակին հասնելու համար նա պատրաստ է ամեն ինչի:

Ներկայիս նախընտրական իրավիճակը՝ համեմատած անցած տարվա հետ, անցնում է ավելի լարված մթնոլորտում: Անցած շաբաթ քրդերի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»  պատկանող գրասենյակների պայթյունները, թուրքական Բուրսա քաղաքի քաղաքապետի սպանությունը, ԱԶԿ-ի ավտոբուսի վրա կրակոցները ցույց են տալիս, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց, որի մեջ մեղքի իր մեծ բաժինն ունի գործող նախագահը:

Այն հարցին, թե կարող է արդյոք Էրդողանն ընդլայնել իր լիազորությունները, թե՝ ոչ, դժվար է պատասխանել: Թուրքական սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ եթե նախարարների խորհուրդը չի կարողանում ձեռք բերել վստահության քվե, կամ դրա համար չի ստանում անհրաժեշտ աջակցություն, կամ  վարչապետի հրաժարականից հետո 45 օրվա ընթացքում չի ձևավորում նախարարների նոր խորհուրդ, կամ էլ ձևավորում է առանց վստահության քվեի, ապա երկրի նախագահը, Ազգային մեծ ժողովի հետ քննարկումներ  անցկացնելուց հետո, իրավունք ունի նշանակելու նոր ընտրություններ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: