ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավարտվել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Ադրբեջան

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում կայցելի Վրաստան: Իսկ մինչ այդ՝ հունիսիս 1-ին, Դաչիչը գտնվում էր Բաքվում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել ադրբեջանական ղեկավարության հետ, մասնավորապես՝ նախագահ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Ալիևի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵԱՀԿ միջև հարաբերությունների հեռանկարները, անդրադարձել են Սերբիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների տարբեր ոլորտների զարգացմանը, ղարաբաղյան հակամարտությանը և սահմանին տիրող իրավիճակին:  

Կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Դաչիչը հայտարարել է, որ ինքը՝ որպես «Սերբիայի արտաքին գործերի նախարար աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն որպես ԵԱՀԿ գործող նախագահ կարծում է, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - փոխանցում է ադրբեջանական АПА գործակալությունը:

 Իր հերթին «Յենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը նշել է, որ Ադրբեջանը դժգոհ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից: Նովրուզովն ընդգծել է, Արցախում գերի ընկած Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի Ադրբեջան վերադարաձնելու հարցում ԵԱՀԿ գործող նախագահի աջակցության կարևորությունը: Վերջիններիս հետ վերադարձման հարցը բարձրացվել է նաև Դաչիչի՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Մամեդյարովը խնդրել է ռազմագերիների հարցը բարձրացնել Հայաստան կատարելիք այցի ժամանակ:

Այս կապակցությամբ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի  հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Արցախի  դիրքորոշումն ազատազրկված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցում չի փոխվել և չի էլ կարող փոխվել, որովհետև  այդ մարդիկ կատարել են ծանր հանցագորրծություններ, ահաբեկչություն, մարդասպանություններ, համապատասխանաբար՝ նրանց հանդեպ իրականացվել  է բաց և թափանցիկ դատավարություն:

Մամեդյարովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ խաղաղ համապարփակ պայմանագրի ստորագրման աշխատանքները: «Հայաստանի համաձայնության դեպքում, մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է ԱԳ նախարարը: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Բաբայանը նշել է, որ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել՝ առանց Արցախի մասնակցության: Իսկ Արցախը, նրա խոսքով, որևէ փաստաթղթի կազմման կամ բանակցային գործընթացի չի մասնակցել:

Հունիսի 2-3-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Հունիսի 3-ինտեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նույն օրը առավոտյան ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: