Թուրքական լիրայի անկումն ուղիղ համեմատական է անորոշության բարձրացմանն այդ երկրում
Երեկվանից համաշխարհային ու ազգային լրահոսում բավական կայուն տեղ է զբաղեցրել լիրայի աննախադեպ անկումը: Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքների մեկնարկի առաջին րոպեներին ազգային տարադրամի` լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ ռեկորդային անկում է արձանագրել` մոտ 5 տոկոսով:
Պետք է նշել, որ լիրայի անկումը գրանցվել է դեռևս մինչ ընտրությունները: Փորձագետների գնահատականները պայմանավորում են դա երկրում տեղի ունեցած ընտրություններով, որոնք աննախադեպ էին թե’ ամողջ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերով, թե’ գրանցած արդյունքներով: Հայտնի է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) այս ընտրություններով չկարողացավ պահպանել 13 տարի շարունակ ունեցած խորհրդարանական մեծամասնությունը:
Բնական է, որ երկրի քաղաքական դաշտի այդ տեսակ փոփոխությունը պիտի ունենար իր հետևանքները, մասնավորապես՝ նպաստեր անորոշության մթոնոլորտի ձևավորմանը: Իսկ անորոշությունը տնտեսվարման թիվ մեկ թշնամիներից մեկն է: Անորոշության, առաջացած ռիսկի, կտրուկ փոփոխությունների հետևանքների առաջին կրողն է լինում ազգային արժույթի փոխարժեքը` որպես ամենազգայուն ոլորտի`ֆինանսական սպեկուլյացիաների դաշտի արձագանքի արգասիք:
Ակնհայտ է, որ Թուրքիայում մինչև իսկ ընտրություններն արդեն նկատելի էին վերոնշյալ բացասական երևույթները: Իսկ բուն ընտրությունների արդյունքներից հետո, երբ արդեն հայտնի դարձավ , որ իշխանություն-ընդդիմություն կոալիցիոն կառավարում, կարծես թե, չի ձևավորվում, և հավանականությունը մեծ է նոր ընտրությունների անցկացման, լիրան գրանցեց հենց այն ռեկորդային անկումը դոլարի նկատմամբ, որի մասին էլ երեկվանից խոսում են բացառապես բոլորը:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված քաղաքական դաշտի անկայության բացասական ազդեցությունը փոխարժեքի վրա: Իրականում այս գլոբալ հարցին հնարավորինս հակիրճ պատասխանն ամփոփվում է բիզնես-սուբյեկտների, և առավելապես` օտարեկրյա կապիտալով աշխատող սուբյեկտների վստահության մեջ: Երբ բիզնես –սուբյեկտն իր կապիտալը ներդնում է այնպիսի տնտեսական միջավայրում, որտեղ հստակ են նորմերն ու իրավական ակտերը, տնտեսավարման այսպես ասած խաղի կաննոները, այլ հարց է, բայց երբ առաջանում է այդ միջավայրի ամբողջական փոփոխություն, առաջանում է վստահության անկում այդ տնտեսության նկատմամբ, գործարնքերի սառեցում մինչև իրավիճակի կայունացումը: Ակնհայտ է, որ Խորհրդարանում 13 տարի շարունակ իշխող կուսակցության մեծամասնությունն այլևս մեծամասնություն չէ, հավանականությունը մեծ է, որ այդ երկրում կփոխվեն խաղի կանոնները, այդ թվում և բիզնեսի: Այստեղից էլ լիրայի անկման հիմնական պատճառը:
Պետք է նշել, որ լիրայի այս տեսակ կտրուկ անկումը կարճաժամկետ բնույթի փոփոխություն է: Երկրի ԿԲ կկատարի անհարժեշտ միջամտությունը թուրքական արժույթի դիրքի ամրապնդման համար: Բայց և սխալ չի լինի նշել, որ այդ կայունացումը ևս կլինի կարճաժամկետ: Դրան կհետևի լիրայի արդեն ավելի կայուն ու դանդաղ անկում: Սա արդեն երկարաժամկետ էֆեկտն է, որը պայմանավորված կլինի սպասվելիք փոփոխություններով, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով նոր ձևավորված քաղաքական կառուցվածքը, ինչպես նաև Թուրքիայի` համաշխարհային հանրությունում «վաստակած» անվստահության մակարդակով, որն օրեցօր աճում է `ի դեմս այս կամ այն երկրից իր դեսպանների հետ կանչումով, ու պաշտոնական դիրքերից հնչած քննադատություններով:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ