Եվրոպական խաղերը՝ որպես Ալիևի ընտանիքի գովազդ
Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումը վիրավորանք է օլիմպիական գաղափարին: Այս մասին գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում նշել է ադրբեջանցի բլոգեր, Meydan TV ինտերնետ պորտալի տնօրեն Էմմին Միլին:
Բլոգերը Ալիևին մեղադրել է սպորտը կոռումպացնելու մեջ։ «Տարբեր տվյաներով նախագահ Ալիևը 3-9 մլրդ ԱՄՆ դոլար է վճարել, որպեսզի Եվրոպական խաղերն անցնեն Բաքվում՝ այն դեպքում, երբ ներդրումների կարիք ունեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը»,- ասել է Միլին: Էմմին Միլին նշել է, որ այս խաղերն ամբողջությամբ ծառայում են Ալիևի և նրա ընտանիքի գովազդին:
Նշենք, որ իսկզբանե Եվոպական խաղերը Բաքվում անցկացնելով Ալիևը մտադիր էր նաև գովազդել Ադրբեջանը, սակայն իրականում դա վերածվեց Ադրբեջանի համար հակագովազդի: Եվրոպական խաղերի կապակցությամբ հայտնվելով միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում՝ Ադրբեջանը տապալեց Եվրոպային որպես ժողովրդավարական երկիր ներկայանալու իր փորձը:
Այնպիսի իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty İnternational-ը, Freedom House-ը, Humaт Right Watch-ը և այլն, իրենց զեկույցներում պարբերաբար մտահոգություն են հայտնում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ գործադրվող բռնությունների կապակցությամբ:
Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի վերաբերյալ հունիսի 10-ին Եվրոպական խորհրդարանում տեղի կունենան լսումներ «Սպորտը և մարդու իրավունքները Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի համատեքստում» խորագրով: Իսկ մինչ այդ՝ նախօրեին Եվրախորհրդանարի նիստի ժամանակ մի խումբ պատգամավորներ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկի նախաձեռնությամբ ներկայացել են Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի, Ռասուկ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի և Էմին Հուսեյնովի լուսանկարներով շապիկներով:
Նշենք, որ Եվրոպական խաղերը Բաքվից լուսաբանող օտարերկրացի լրագրողներին Բրյուսելում կոչ է արվելու ուշադրություն հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա, ինչպես նաև մասնակիցները ԵԽ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ փորձելու են կենտրոնացնել Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Այս ֆոնին Բաքվում տոնական տրամադրությամբ պատրաստվում են հունիսի 12-ին մեկնարկող Եվրոպական խաղերին: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ խաղերին մասնակցելու են 20 երկրների առաջնորդներ՝ առանց մանրամասնելու, թե խոսքն ում մասին է: Հայտնի է, որ խաղերի բացման արարողությանը կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռաջիփ էրդողանը, Մոնակոյի արքայազնը: Ալիևի՝ խաղերի բացմանը մասնակցելու հրավերը արդեն մերժել են Գերմանիայի կանցլերը և Հունաստանի նախագահը:
Ավելացնենք, որ առաջին Եվրոպական խաղերին մասնակցում են 50 երկրներից ժամանած մոտ վեց հազար մարզիկներ, ովքեր իրենց ուժերը փորձելու են 20 սպորտաձևերում: Հայկական պատվիրակությունը ևս մասնակցելու է այս խաղերին: Պատվիրակության մեջ ընդգրկված է 23 մարզիկ: Ի տարբերություն մյուս պատվիրակությունների, որոնց ծախսերը վճարում է Բաքում՝ հայկական պատվիրակության ծախսերը վճարելու է հայկական կողմը:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ