ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյան. Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն աֆրիկյան երկրների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Կոդզո Ալաբոն, նստավայրը՝ Մոսկվա:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումներն աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ:

Դեսպանն իր հերթին նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում անկեղծ նվիրումով կաշխատի Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների ամրապնդման ու տարբեր բնագավառներում փոխգործակցության ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման ուղղությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ակտիվ շփումները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ամուր հիմքեր կստեղծեն մի շարք ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն և այլն, համագործակցությունը զարգացնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 81%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    9 C°
     
    20°   
    18.05.2024
    21°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: