ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական խորհրդարանի պատասխանը Ռուսաստանի «սև ցուցակին»

Եվրոպական միությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր ռազմավարության կարիք ունի։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող զեկույցում, որը պատրաստվել է ԵԽ պատգամավոր Գաբրիելիուս Լանդսբերգիսի գլխավորությամբ:

«Եվրոպական միությունն առաջնորդվում է ժողովրդավարության̦ մարդու իրավունքների և օրենքի գերակայության շատ պարզ սկզբունքներով̦ որոնք էլ տարբեր ձևաչափերի ու նախաձեռնությունների միջոցով Ռուսաստանին է առաջարկել ընդունել`ռուս ժողովրդին տանելով բարեփոխումների ճանապարհով»̦ - հայտարարել է Լանդսբերգիսը։ Այնուհետև պատգամավորը հավելել է․ «Սակայն Ռուսաստանի դեմ ավելի ուժեղ պատժամիջոցներ կսահմանվեն̦ եթե Մոսկվան այդպես էլ չհարգի Մինսկի համաձայնագրերը և պատշաճ կերպով չկատարի դրանք»̦ - ավելացրել է պատգամավորը:

Հիշեցնենք̦ որ նման զեկույց հրապարակելու գաղափարն առաջացավ այն բանից հետո̦ երբ Եվրոպական խորհրդարանը բացահայտեց Ռուսաստանի  կազմած «սև ցուցակի» մասին̦ որտեղ ընդգրկված էին ԵԽ բազմաթիվ պատգամավորներ և այլ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ̦ ում արգելված էր Ռուսաստան մուտք գործել: Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապարտել է Մոսկվայի կողմից արված այս քայլը՝ համարելով այն անընդունելի:

«Ես պարզապես ցնցված եմ՝ կարդալով Ռուսաստանի «սև ցուցակը», որը խոչընդոտում է հնարավոր կառուցողական երկխոսությանը, ինչի շնորհիվ հնարավոր էր ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում խաղաղ լուծման ճանապարհներ գտնել: Չնայած ռուսական իշխանություններին ուղղված իմ բոլոր պաշտոնական խնդրանքներին՝ «սև ցուցակում» ներառված յուրաքանչյուր անհատի դեմ հիմնավոր փաստարկներ բերելու և նրանց բողոքարկման իրավունք տալու վերաբերյալ, մեր անդամները պարբերաբար կանգնեցվում են ռուսական սահմանի մոտ և հետ ուղարկվում»̦ - ավելի վաղ հայտարարել էր Շուլցը̦։ Այդ առիթով Գաբրիելիուս Լանդսբերգիսն, իր հերթին․ նշել էր․ «Ռուսաստանի «սև ցուցակը» անարգում է ոչ միայն Եվրոպական խորհրդարանին̦ այլև ամբողջ Եվրոպական միությանն ընդհանրապես»։

Եվ ահա Եվրոպական խորհրդարանի պատասխանն այս «սև ցուցակին» իրեն ուշացնել չտվեց̦ և հրապարակված զեկույցով, մասնավորապես, հայտարարվեց̦ որ ԵՄ-ում ՌԴ դեսպանի և մեկ այլ ռուս դիվանագետի ազատ մուտքը խորհրդարան սահմանափակվում է, ռուսական պետդումայի անդամների մուտքը կիրականացվի միայն հատուկ թույլտվությամբ և ըստ խիստ անհրաժեշտության̦  իսկ խորհրդարանի ներգրավվածությունը ԵՄ-Ռուսաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ընդհանրապես կասեցվում է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: