ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական օլիմպիական խաղերը հնարավորություն ու մարտահրավեր են համանախագահների համար

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստան կատարած այցի ավարտին կոչ է արել վերադառնալ հրադադարին և խաղաղ կարգավորման տանող բանակցություններին։

Միջնորդները գիտակցում են, որ Ադրբեջանն այժմ չի գնա սադրանքների, քանի դեռ ընթացքի մեջ են լինելու Եվրոպական օլիմպիական խաղերը Բաքվում, սակայն դրանցից հետո լարվածության աճի հավանականությունը բավական մեծ է։ Այժմ նրանք փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից՝ ամրապնդելու համար հրադադարն ու առաջ շարժվելու կարգավորման գործընթացով։ Դա փաստում է նաև ամերիկացի համանախագահի հայտարարությունը, որ հակամարտության ընդլայնման դեպքում հնարավոր չի լինի հասնել բանակցված կարգավորման։

ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահներն Ադրբեջանի ղեկավարությունից հրավեր են ստացել՝ գտնվելու Բաքվում Խաղերի բացման օրը։ Ինչպես հայտնի է, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը։ Բաքուն խնդիր ունի ամբողջ աշխարհին, այդ թվում նաև համանախագահներին մեկ անգամ ևս ցույց տալու իր «առաջադեմ» լինելը։ Ադրբեջանին հարկավոր է խաղաղություն պահպանել սահմանին օլիմպիական խաղերի օրերին՝ կայունություն դրսևորելու և միջազգային հանրության կողմից սուր գնահատականների չարժանանալու համար։ Սա լավ հնարավորություն է Բաքվի համար՝ գործի դնելու իր «խավիարային դիվանագիտությունն» ու առատաձեռն տանտիրոջ կարգավիճակում հաճոյանալ հյուրերին։

Լարվածության աճ սահմանին ավելի շատ սպասվում է օլիմպիական խաղերի ավարտից հետո։ Այդ կապակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, իրոք, մեծ աշխատանք ունի տանելու։ Եվ միգուցե ամերիկացի համանախագահի այս այցն այդ թվում նպատակ է հետապնդում վստահեցնելու հայաստանյան կողմին, որ իրենք Բաքվում եղած ժամանակ կգործադրեն անհրաժեշտ ջանքերը՝ խաղերից հետո սրացումը կանխելու համար։

Դա իրականում քիչ լավատեսություն է ներշնչում, քանի որ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը խախտում իր կողմից ստանձնած պարտավորություններն ու տրված խոստումները։

Ուորլիքը հանդիպում է ունեցել նաև Բաքու մեկնող Հայաստանի մարզիկների հետ՝ քննարկելու նրանց տրամադրվածությունը։ Համանախագահները փորձում են օգտագործել բոլոր հնարավոր ոլորտները կողմերի միջև վստահության հաստատման ուղղությամբ, և սպորտն այդ ոլորտներից մեկն է։ Ուստի հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք օլիմպիական խաղերին դիտարկվում է որպես կարևոր քայլ։

Բացի այդ՝ միջնորդները ջանքեր են գործադրում կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Այս այցը նույնպես ուղղված էր որոշակի հնարավոր տարբերակների համաձայնեցմանը։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: