ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-Իրան հարաբերությունները՝ պատժամիջոցների վերացման և ԵԱՏՄ հետ ԱԱԳ ստեղծման հնարավորության ֆոնին

Հայաստանի համար կարևոր է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացման ծրագրերը համակարգել նախքան իսլամական պետության նկատմամբ պատժամիջոցների վերացումը: Այս ֆոնին առանձնակի կարևոր է դառնում Իրանի փոխարտգործնախարարի և Իրան-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչների այցը Հայասատան:

Իրանը և միջազգային միջնորդների վեցյակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց են գրանցել և հույս ունեն մինչև վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական  համաձայնագիր կնքել: Այս համաձայնագրի կնքումը, անկասկած, դրական ազդեցություն կունենա Իրանի տնտեսության համար, քանի որ դրանով նախատեսվում է նաև Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարում: Պատժամիջոցների վերացումը կնպաստի արտադրության, արտահանման, արտաքին առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բանկային համակարգում փոփոխությունների, դրամական միավորի՝ թումանի կայունացմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և այլ: Ակնհայտ է, որ այս ամենը հնարավոր է դառնալու իսլամական հանրապետության արտաքին տնտեսական կապերի բարելավման  և ամրապնդման շնորհիվ:

Այսպիսով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում հայտնվելու են երկրի արտաքին տնտեսական կապերին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք, առաջին հերթին, կապված են լինելու Արևմուտքի հետ տնտեսական հարաբերությունները վերականգնելու հետ: Այս առումով Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները պատժամիջոցները հանելուց հետո կարող են մղվել երկրորդ պլան: Զարգացումների նման հնարավորությունից խուսափելու համար անհրաժեշտ է կանոնակարգել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները նախքան պատժամիջոցների վերացումը: Այս ֆոնին առանձնակի կարևոր է դառնում Իրանի փոխարտգործնախարարի և Իրան-Հայաստան բարեկամական խմբի այցը Հայասատան:

Այսպես, հունիսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի: Նալբանդյանը և Փուրին քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը՝ մասնավորապես համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը:

Նույն օրը  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին և բարեկամական խմբի անդամներին:  Խորհրդարանի ղեկավարը կարևորել է նախատեսված ժամկետներում տնտեսական ծրագրերի իրագործումը:   

Հարկ է նշել, որ չնայած Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցներին՝ Հայաստանի հետ Իրանի տնտեսական հարաբերությունները մեծապես գտնվել են բարձր մակարդակի վրա, ավելին՝ վերջին տարիների ընթացքում դրանք դինամիկ զարգացում են գրանցել:  Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրի մոտ 5%-ը բաժին է ընկել ԻԻՀ-ին, ընդ որում՝ երկու երկրների առևտրաշրջանառությունն, ընդհանուր առմամբ, կազմում է ընդամենը 291 մլն դոլար: Ընդ որում՝ այդ գումարից ընդամենը 84,6 մլն-ն է բաժին ընկել Հայաստանից արտահանմանը:

Պատժամիջոցների վերացումը միանշանակ դրական կանդրադառնա նաև Իրան-Հայաստան հարաբերությունների վրա: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա դրական ազդեցություն կարող է ունենալ նաև Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ արդենիսկ  բանակցություններ սկսելու մտադրություն են հայտնել կողմերը:

ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելը նոր խթան կարող է հանդիսանալ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման համար, քանի որ Ազատ առևտրի գոտու ստեղծումը նախատեսում է մաքսային  քաղաքականության ազատականացում, ինչը հայաստանյան և իրանական շուկաներն ավելի գրավիչ կդարձնի երկու երկրների գործարարների համար: Բացի այդ, կաճեն Իրանի տարածքով ՀՀ-ի և ԵԱՏՄ մյուս երկրների միջև ապրանքաշրանառության ծավալները՝ Հայաստանի համար ապահովելով այլընտրանքային ուղղություն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: