Կատալոնիայի ներսում տարաձայնությունները խորացել են
Կատալոնիայի իշխող «Կատալոնիայի միություն և կոնվերգենցիա» կուսակցական կոալիցիան, որը գլխավորում է ինքնավարության գործող վարչապետ Արթուր Մասը, լուծարվել է, հայտնում է El Pais թերթը:
Այս կոալիցիայի մեջ մտնում էին «Կատալոնիայի ժողովրդավարական կոնվերգենցիա» և «Կատալոնիայի ժողովրդական միություն» կուսակցությունները: Ավելի քան երեք տասնամյակ այս կուսակցություններն ընտրություններին մասնակցել են միասնական ճակատով:
Նախորդ շաբաթվա վերջին «Կատալոնիայի ժողովրդական միությունում» ներքին տարաձայնությունների պատճառով կուսակցական ղեկավարությունը որոշում կայացրեց , որ համաձայն չէ Արթուր Մասի կողմից առաջարկված անկախություն ձեռք բերելու վերաբերյալ ճանապարհային քարտեզի հետ: Ի պատասպան՝ «Կատալոնիայի ժողովրդավարական կոնվերգենցիան» որոշում է ընդունել չեղարկել կոալիցիոն համաձայնագիրը: Վերջինիս գլխավոր քարտուղար Խոսեպ Փուլը նախօրեին հայտարարել է, որ այդ որոշումը «վերջնական է և հետդարձի ճանապարհ չկա»: «Կատալոնիայի միություն և կոնվերգենցիա քաղաքական ծրագիրը ավարտվել է»,- հայտարարել է նա:
«Կատալոնիայի ժողովրդական միության» ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են լքել կատալոնական կառավարությունը: Այսպես, իրենց պաշտոններից հրաժարական կտան ինքնավարության փոխնախագահը, ներքին գործերի և գյուղատնտեսության նախարարները: Բացի այդ, մոտակա օրերին կուսակցությունները պետք է որոշեն թե ինչպես պետք է վերաբաշխեն միմյանց միջև խորհրդարանի մանդատների թիվը, ինչպես Կատալոնիայի, այնպես էլ Իսպանիայի խորհրդարանում, որտեղ կոալիցիան 16 տեղ ունի Ստորին պալատում և 13 տեղ՝ Վերին պալատում: Բացի այդ, այն ունի երկու տեղ Եվրախորհրդարանում:
Վերադառնալով Արթուր Մասի Կատալոնիայի անկախություն ձեռք բերելու մասին առաջարկությանը՝ նշենք, որ համաձայն այդ առաջարկության՝ սեպտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների ժամանակ կատալոնական ինքնիշխանության կողմնակիցների հաղթանակի դեպքում պետք է սկսվի Կատալոնիայի՝ անկախություն ձեռք բերելու գործընթաց, որը տևելու է ամենաշատը 18 ամիս: Այդ ընթացքում նախատեսվում է ստեղծել նոր խորհրդարան, մշակել նոր Սահմանադրություն և 2017 թվականին նշանակել նոր ընտրություններ: Ընդ որում, Մասի առաջարկած ճանապարհային քարտեզում հաշվի չի առնվում այդ հարցի շուրջ կենտրոնական իշխանությունների դիրքորոշումը: Մասի այս առաջարկությունը հավանության է արժանացել «Կատալոնիայի ձախ հանրապետականների», ինչպես նաև «Կատալոնիայի ազգային ժողով», Omnium Cultural կազմակերպությունների կողմից: Սակայն «Կատալոնիայի ժողովրդական միությունում» կարծում են, որ Կատալոնիայի անկախություն ձեռք բերելու ուղղությամբ բոլոր քայլերը պետք է համաձայնացվեն Մադրիդի հետ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Կատալոնիայում անցկացվել է կենտրոնական իշխանություններից անկախանալու մասին հարցում: Կատալոնացիների ավելի քան 80 տոկոսն այդ ժամանակ կողմ է արտահայտվել լիարժեք անկախացմանը: Սակայն նախորդ շաբաթ Իսպանիայի Սահմանադրական դատարանը միաձայն անօրինական է ճանաչել Կատալոնիայի իշխանությունների կողմից անցկացված այս հարցումը, քանի որ «կատալոնական իշխանություններն իրավասու չեն ինքնուրույն անցկացնելու հանրաքվե այնպիսի հարցերի շուրջ, որոնք կապ ունեն ողջ երկրի հետ»:
այլ նյութեր այս թեմայով
- Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների...
- Սերբիայի ու Կոսովոյի «պատմական համաձայնությունը» և դրա արդյունքները Առաջին հայացքից դրական առաջընթացի տպավորություն թողնող այս գործարքը կարող է երկար խմորումների և նոր սրացումների...
- Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը, որն ընդամենը 50 օր է պաշտոնավարել։
- Աբխազիայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին: ...
- Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին ամերիկյան կողմի հրավերով հանդիպում են անցկացրել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ