ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրային խորհուրդն աջակցում է ցուցարարներին ու առաջարկում կասեցնել որոշումը

ՀՀ հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ` աջակցություն հայտնելով բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն են արտահայտում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հանրային խորհրդի համար համոզիչ չեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին խորհրդի լրատվական ծառայությունից, հայտարարության մեջ նշվում է. «Վերջին շաբաթվա ընթացքում Էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 20 տոկոսով բարձրացումը հանրության շրջանում արդարացի բողոքի ալիք է բարձրացրել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման որոշումը կայացվել է համակարգում տեղ գտած չարաշահումների և աշխատանքների ոչ արդյունավետ կազմակերպելու պայմաններում: Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն են արտահայտում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, ողջունում է այն փաստը, որ շարժման հիմքում կանգնած են երիտասարդներ, և որ այս շարժումը զերծ է քաղաքական բնույթից և հանդիսանում է քաղաքացիական հասարակության կողմից համարժեք և հիմնավորված հակազդեցության վառ դրսևորում: Հանրային խորհուրդը դատապարտում է օտարերկրյա լրատվամիջոցների կողմից հայաստանյան իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնելու, դրանք քաղաքականացնելու և անհարկի շահարկելու փորձերը: Հանրային խորհուրդը դատապարտում է նաև հունիսի 23-­ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից իրականացված անհամաչափ գործողությունները, որոնց հետևանքով տուժել են ոչ միայն քաղաքացիներ, այլև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ: Հատկապես մտահոգիչ է այն, որ կրկին ականատես ենք լինում այն արատավոր գործելաոճին, երբ ցույցը ցրելու և բռնություններ իրականացնելու համար օգտագործվում էին քաղաքացիական հագուստով անհայտ անձիք: Հանրային խորհուրդը ևս մեկ անգամ հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն, և որ ՀԷՑ-­ի կողմից ներկայացված փաստաթղթերի ու դրանց քննարկումների արդյունքում ի ցույց է դրվել համակարգի ներսում տիրող անառողջ և անվերահսկելի վիճակը: Հանրային խորհուրդը կոչ է անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կասեցնել սակագնի բարձրացման որոշումը, իսկ իշխանություններին առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն իշխանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ՝ համակողմանիորեն ուսումնասիրելու ոլորտի հետ կապված խնդիրները, զարգացման հեռանկարները, էներգետիկ համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցը, ոլորտն ազատականացնելու բոլոր հնարավոր ուղիները, էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա տարիների հնարավոր և ցանկալի դինամիկան, վճարումների տարբերակված մոտեցումը և այլ հարցեր: Բարձր գնահատելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ձևավորված քաղաքացիական շարժումը՝ Հանրային խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն հասարակական շարժումներին, որոնք ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: