ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական կառույցները կարող են կորցնել Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակները

Օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածեց հայտարարություն, որտեղ քննադատում է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» ԵԽԽՎ բանաձևը և ակնարկում ԵԽ կազմից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին: Ավելի վաղ շատ ավելի սուր ձևակերպումներով եվրոպական կառույցին ուղղված այս շանտաժը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Բաքվի զայրույթն, իբրև թե, հարուցել է Ղարաբաղին առնչվող կետը, ավելի ճիշտ` այդ կետում իր նախընտրած ձևակերպումների բացակայությունը: Թերևս տարօրինակ է` 12 կետից բաղկացած փաստաթղթում, որն ամբողջովին ողողված է մարդու իրավունքների բազում խախտումների  պատճառով Ադրբեջանի քննադատությամբ, Բաքվին զայրացրել է հենց Ղարաբաղին առնչվող ձևակերպումը: Փսատաթղթում Արցախի առնչությամբ մասնավորապես նշվում է. «Վեհաժողովը լիովին տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը բավականին մեծ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի արտաքին քաղաքական օարկարգում»:  Այսպիսով, փաստորեն խորհրդարանականները հստակ ընդգծում են, թե չեն ընդունում ղարաբաղյան հակամարտության և ենթադրյալ «դավաճանների որսի» անվան ներքո քաղհասարակության ներկայացուցիչների բռնաճնշումներն Ադրբեջանում: Միաժամանակ զեկույցի հեղինակները, որի հիման վրա էլ ընդունվել է բանաձևը, իրենց ներկայացրած փաստաթղթում ընդգծում են, որ Ադրբեջանում իրենց այդպես էլ չի հաջողվել հանդիպել Արիֆ և Լեյլա Յունուսներին, ովքեր մեղադրվում են դավաճանության մեջ, «մինչդեռ դավաճանությունը չափազանց լուրջ մեղադրանք է », նշում են զեկուցողները: Հետաքրքիր է, որ բանաձն ընդունվել է ձայների 140 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ: Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության քողի ներքո եվրոպական հանրության ուշադրությունը սեփական երկրի ներսում օրենքի բազմաթիվ խախտումներից ու կամայականություններից շեղելու` ալիևյան վարչակազմի փորձերն առանձնապես ադրյունավետ չեն:

 Չնայած դրան, սակայն, մտահոգության տեղիք է տալիս այն, որ Բաքուն իրեն թույլ է տալիս շանտաժի ենթարկել այնպիսի հեղինակավոր մի կառույցի, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է: Բաքվի նման կեցվածքն, իր հերթին, թույլ է տալիս ենթադրել, որ ընդունված բանաձևն այդպես էլ կմնա թղթի վրա և հազիվ թե նպաստի Ադրբեջանում իրավիճակի իրական բարելավմանը: Ըստ էության պատժի այն գործիքը, որով ԵԽԽՎ պետք է հետամուտ լիներ իր ընդունած փաստաթղթի իրականացմանը, իր կեցվածքով Բաքուն խլում է կառույցի ձեռքից. ԵԽԽՎ բանաձևերի իրականացումը պարտադիր է ԵԽ անդամ երկրների համար, դրանք չիրականացնելու դեպքում երկիրը կարող է զրկվել ձայնի իրավունքից, ամենախիստ պատիժը կառույցից երկրի բացառումն է: Սպառնալով դուրս գալ ԵԽ-ից` Ադրբեջանը փաստորեն վերջինիս զրկում է իր նկատմամբ պարտադրանքի լծակներից:

            Բնականաբար Ադրբեջանն իրեն նման կեցվածք երբևէ չէր կարող թույլ տալ, եթե չլիներ նույն եվրոպական/արևմտյան կողմի մյուս կառույցների և ուժերի` Բաքվին  «երես տվող» վերաբերմունքը` պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրմամբ: Չմոռանանք, որ ԵԽԽՎ-ն խորհրդարանական ձևաչափ է, Եվրոպայում հանրություններին, ինչպես և վերջիններիս ներկայացնելու կոչված պատգամավորներին իրապես կարող են հուզել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներն Ադրբեջանում, մինչդեռ նույնը, ցավոք, չի կարելի ասել եվրոպական երկրների մեծ մասի գործադիր իշխանությունների մասով: Ճիշտ հակառակը, ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների, ինչպես և Ադրբեջանի` որպես էներգետիկ այլընտրանքային ուղու նկատմամբ մեծ հետաքրքրությունը վերջիններիս դրդում է  աչք փակել ալիևյան վարչակազմի սանձարձակությունների նկատմամբ թե՛ սեփական երկրի ներսում, թե՛ դրանից դուրս: Այս երևույթի մեզ համար ամենաակնառու դրսևորումն իրավիճակի սրումն է հայ-ադրբեջանական սահմաններին:  Եվ այս իամստով ԵԽԽՎ բանաձևի ընդունմանն Ադրբեջանի արձագանքը պետք է ազդանշան լինի եվրոպական կառույցների, ինչպես և կառավարությունների համար: Աչք փակելով վերջինիս բոլոր օրինազանցությունների նկատմամբ, առաջնորդվելով կարճաժամկետ կամ միջնաժամկետ շահերից բխող պրագմատիզմով, ի վերջո Արևմուտքը կարող է կորցնել Բաքվի նկատմամբ ազդեցության լծակները: Փորձը ցույց է տալիս, որ արդեն իսկ Եվրոպային չափազանց դժվար է դարձել Ալիևի հետ «խոսելը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: