Մոնտենեգրոն 2015 թվականի դեկտեմբերին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
2015 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշում կընդունեն Մոնտենեգրոյի՝ դաշինքին անդամակցելու մասին: Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի իր աղբյուրին:
ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտ Պոդգորիցան ներկայացրել էր 2007 թվականին, սակայն դաշինքին անդամակցությունը՝ որպես ռազմավարական նպատակ, Մոնտենեգրոյի իշխանությունները հայտարարել են 2010 թվականին: Այս կապակցությամբ «Коммерсантъ»-ի՝ Մոնտենեգրոյի կառավարության աղբյուրը նշել էր, որ «Մոնտենեգրոյի բոլոր հարևանները ՆԱՏՕ-ի անդամ են, և անվտանգության ապահովման այլ ուղի չկա»: Նա նաև հավելել էր, որ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը ամենահուսալի երաշխիքն է ներդնողների համար, որոնցից մեծապես կախված է երկիրը»:
Նախորդ աշնանը երկրի՝ դաշինքին միանալու հարցը հետաձգվել է պաշտպանության ոլորտում բարեփոխումների անավարտ լինելու պատճառով, սակայն այժմ ՆԱՏՕ-ում այս կապակցությամբ որևէ առարկություն չունեն: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն ընդգծել է, որ ռազմական առումով Պոդգորիցան պատրաստ է դաշինքին անդամակցությանը:
Նախորդ շաբաթ Բրատիսլավայում կայացած GLOBSEC անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ հստակ ազդանշան ուղարկվեց, որ հենց այս երկիրն է դառնալու ՆԱՏՕ-ի հաջորդ անդամը: Այս ֆորումի ժամանակ Մոնտենեգրոյի վարչապետ Միլո Ջուկանովիչը ներկայացրել է բալկանյան երկու ազդեցիկ գործակալությունների՝ IPSOS – Strategic Marketing-ի և Damar-ի հարցման արդյունքները: Վերջիններիս համաձայն՝ երկրի բնակչության ավելի քան 44-47 տոկոսը կողմ է դաշինքին անդամակցությանը, դեմ է՝ 40-43 տոկոսը: Մոնտենեգրոյի բնակչության 64-66 տոկոսն էլ վստահություն է հայտնել, որ երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: “Коммерсантъ”-ի փոխանցմամբ՝ այս տվյալների հրապարակումից հետո Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ –ին անդամակցության օգտին արտահայտվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և դաշինքում Սլովակիայի ներկայացուցիչ Տոմաշ Վալաշեկը: Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ևս հայտարարել էր, որ Մոնտենեգրոն դաշինքի անդամ կդառնան արդեն դեկտեմբերին:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրներ կասկածանքով են վերաբերվում նրա ընդլայնմանը՝ նշելով, որ դա կարող է էլ ավելի մեծ լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Սակայն նույնիսկ այս պայմաններում բազմաթիվ փորձագետներ համոզված են, որ Մոնտենեգրոյի անդամակցության հավանականությունը բավականին մեծ է: Վերջիններս կարծում են նաև, որ Մոնտենեգրոյի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ վերջինիս հարաբերությունների վրա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու հենց Մոնտենեգրոն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ հաջորդ երկիրը՝ նշենք, որ այս երկիրը ներքին քաղաքականության առումով բավականին կայուն է, և նրա ինտեգրումը ՆԱՏՕ-ին ավելի հեշտ կընթանա: Հարկ է նշել, որ Մոնտենեգրոն ելք ունի դեպի ծով, ինչը ռազմավարական կարևորություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի համար՝ հատկապես, որ երկրի օրենսդրությունը լուրջ խոչընդոտներ չի ստեղծում երկրի տարածքում ռազմական բազաներ ստեղծելու հարցում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ