ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի բնակչությունը կրճատվել է և կազմում է 3.7 մլն

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության («Գռուզստատ») ներկայացրած մարդահամարի նախնական տվյալների՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3 729 635 մարդ:

Համընդհանուր մարդահամարը սկսվել է 2014թ-ի նոյեմբերի 5-ին և տևել է շուրջ երկու ամիս: Նախորդ՝ 2002թ-ին անցկացված մարդահամարի տվյալների հետ համեմատած Վրաստանի բնակչությունը նվազել է 641 900-ով:

Ըստ նախնական տվյալների՝ Վրաստանի գյուղերում բնակվում է  1 589 509 քաղաքացի: Գյուղական բնակչությունը կրճատվել է 23.8, իսկ քաղաքայինը՝ 6.3 %-ով:

Մայրաքաղաք Թբիլիսիի բնակչությունը կազմում է 1 118 035 մարդ, ինչը կազմում է ողջ երկրի բնակչության մոտ 30%-ը:

Ամենից շատ բնակչությունը կրճատվել է Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջաններում (37.4%), Սամեգրելո-Զեմո Սվանեթիում (29%):

Վրաստանի բնակչության 47.7%-ը (1 778 500) կազմում են տղամարդիկ, իսկ 52.3%-ը (1 951 000)`կանայք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: