ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լյուբով Կազարնովսկայա. «Ղարաբաղն այն հողն է, որի վրա պետք է արարել»

Օպերային հայտնի երգչուհի Լյուբով Կազարնովսկայան այս օրերին գտնվում է Արցախում: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ին հայտել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը: Լյուբով Կազարնովսկայան առաջին անգամ չէ, որ Արցախում է: Այս այցի շրջանակներում հայտնի օպերային երգչուհին, մանկավարժը և պրոֆեսորը Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի տաղանդների համար կկազմակերպի վարպետաց դասեր: Իսկ հուլիսի 5-ին կկայանա Կազարնովսկայի վարպետաց դասերին մասնակցած երգիչների մասնակցությամբ գալա-համերգ:

Երգչուհին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ լսումները կատարվում են Արցախում  հետագայում օպերայի կենտրոն ստեղծելու նպատակով: «Շքեղ ձայներ են: Նրանց հետ հետաքրքիր է: Նրանց հետ կարելի է աշխատել և լավ արդյունքների հասնել՝ այդ կերպ նրանց համար ուղի բացելով դեպի մեծ կյանք: Իսկ ընդհանրապես ես շատ տպավորություններ ունեմ: Ղարաբաղն անկրկնելի գեղեցիկ է: Սա այն հողն է, որի վրա պետք է արարել: Սա այն հողն է, որտեղ հիմա հանգիստ չկա, բայց նման միջոցառումներով է հնարավոր մարդկանց մոտ ճիշտ տպավորություն ստեղծել այն մասին, որ պետք չէ վախենալ ու չգալ Ղարաբաղ: Այստեղ կարելի է բացել սիրտը և հոգին, և բոլորի հետ միասին արարել, քանի որ սա է Ղարաբաղի խորհուրդը», - ասել է Կազարնովսկայան:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը խոսքերով՝ երգչուհին, անտեսելով Ադրբեջանի սև ցուցակները, պատրաստ է երկարաժամկետ համագործակցության մշակույթի գործիչների հետ և պատրաստվում է սեպտեմբերին նորից այցելել ԼՂՀ՝ մասնակցելու տարբեր միջոցառումների՝ ներառյալ նաև Վերդիի «Ռեքվիեմի» պրեմիերային:

Հիշեցնենք, որ Լյուբով Կազարնովսկայան պարգևատրվել է Քեմբրիջի հեղինակավոր դիպլոմով, որպես 20-րդ դարի 2000 առավել նշանավոր երաժիշտներից մեկը: Նրան անվանում են մեր օրերի լավագույն Սոլոմեյ, Վերդիի օպերայի և «Եվգենի Օնեգին» օպերայում Տատյանայի դերի լավագույն կատարող: 1997 թվականին Լյուբով Կազարնովսկայան ստեղծել է «Լյուբով Կազարնովսկայայի հիմնադրամ»՝ Ռուսաստանում օպերային արվեստի աջակցության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: