ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի քրդերը նախազգուշացրել են Թուրքիային

Սիրիայի քրդական գլխավոր կուսակցությունը՝ Ժողովրդավարական միությունը, զգուշացրել է Անկարային, որ Սիրիայի տարածքում թուրքական ցանկացած ռազմական միջամտությունը սպառնալիք կստեղծի միջազգային խաղաղության համար: «Ցանկացած ռազմական միջամտություն Ռոջավա (Սիրիայի քրդական շրջաններ) կունենա տեղական, տարածաշրջանային և միջազգային հետևանքներ և կնպաստի Սիրիայում և Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակի բարդացմանը՝ սպառնալով միջազգային անվտանգությանը և խաղաղությանը»,- ասվում է քրդական կուսակցության հայտարարության մեջ: Ժողովրդավարական միությունը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կանխել Թուրքիայի հնարավոր ներխուժումը Սիրիա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ քրդական զինված միավորումները պատրաստ են դիմակայելու թուրքական «ագրեսիային», փոխանցում է ABC News-ը:

Հիշեցնենք, որ այս հայտարարությունը հաջորդել է թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանձնարարել է ռազմական գործողութուններ սկսել թուրք-սիրիական սահմանին՝ «ԻՊ գրոհայինների ներթափանցումը Թուրքիա կանխելու համար»: Անկարան կրկին առաջ է քաշել թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցը:

Սակայն փորձագետները համոզված են, որ թուրքական իշխանությունների այս քայլը բացահայտորեն ուղղված է տեղի քրդերի դեմ: Վերջին երկու շաբաթների ընթացքում քրդական զինված ջոկատները լուրջ հաջողություններ են գրանցել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում: Նրանց հաջողվել է Թուրքիայի սահմանի մոտ «Իսլամական պետություն»-ից հետ գրավել մի շարք  կարևոր նշանակություն ունեցող կետեր:  Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերի ամրապնդմամբ և ԻՊ դեմ ռազմական հաջողություններով պայմանավորված՝ միջազգային հանրության համակրանքի մեծացումը նրանց նկատմամբ լուրջ անհանգստություն է առաջացնում Անկարայում: Այս կապակցությամբ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան «ցանկացած գնով թույլ չի տա իր սահմանի մոտ քրդական պետության ստեղծումը»: Նման հայտարարությունների ֆոնին, իհարկե, թուրքական հնարավոր ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը լուրջ մտահոգություն է առաջացնում առաջին հերթին քրդերի մոտ: Սիրիայի տարածքում թուրքական զորքերի հայտնվելու դեմ հանդես են եկել Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջանները: Վերջինիս 97 քաղաքացիական խմբեր նախօրեին Դիարբեքիրում հանդես են եկել Սիրիայի տարածք Թուրքիայի հնարավոր ներխուժման դեմ համատեղ հայտարարությամբ:

Նշենք, որ Թուրքիայի այս նախաձեռնությունը,  դեռևս որևէ աջակցություն չի գտել ո՛չ Արևմտյան, ո՛չ էլ Մերձավորարևելյան երկրների կողմից: Չնայած Արևմուտքը չի համակրում Ասադի վարչակարգին, սակայն գիտակցում է, որ առանց լուրջ հիմքերի թուրքական զորքերի հայտվելը Սիրիայի տարածքում  հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում: Իսկ Անկարան այժմ նման հիմքեր չունի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: