«Իսկանդեր-Մ»-ի հայկական հեռանկարը
Օրերս Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել հայ-ռուսական նոր համաձայնագրին, որով Հայաստանը Ռուսաստանից ստանալու է 200 մլն դոլար արտոնյալ վարկ՝ ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի՝ ողջ գումարը պետք է ծախսվի զենքի գնման համար, ընդ որում՝ պետք է ձեռք բերվի այնպիսի տեխնիկա, որի նմանը Հայաստանը մինչ օրս չի ունեցել: Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանը, հայ-ռուսական պայմանագրային բազայի շնորհիվ ռուսական տեխնիկան ձեռք է բերում գործարանային գներով, որոնք նախատեսված են բացառապես ռուսական բանակի համար: Այս հանգամանքը բավական կարևոր է ՀՀ տրամադրության տակ առկա ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգության բարձրացման տեսանկյունից:
Նշենք, որ արդեն հասցրել է մամուլ թափանցել տեղեկություն այն մասին, թե ինչ զինտեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը: Ըստ «Ժամանակ» թերթի՝ Հանրապետական կուսակցությունում ունեցած աղբյուրների՝ արտոնյալ վարկի միջոցներով պետք է ձեռք բերվեն ռուսական գերժամանակակից օպերատիվ-տեխնիկական «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր: Տվյալ համակարգերը ռուսական ամենալավ մշակումկներից են և ունեն բավական լուրջ տեխնիկական բնութագիր:
Նշենք, որ ավելի վաղ տարբեր աղբյուրներով տեղեկություն էր տարածվում, թե Հայաստանի տարածքում առկա են «Իսկանդեր-Մ» համակարգեր, սակայն դրանք պատկանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերին, այլ Գյումրիի ռուսական ռազմաբազային: Օբյեկտիվության համար պետք է նշել, որ տվյալ տեղեկությունը պաշտոնապես ոչ հաստատվել, ոչ էլ հերքվել է:
Վերադառնանք գործարքին: Այս առումով պետք է նկատել, որ «Իսկանդեր-Մ» համակարգերի վաճառքը բացի ֆինանսական գործարք լինելուց լուրջ քաղաքական որոշման արդյունք է, քանի որ հենց սկզբից այս համակարգերի արտադրությունն այդքան էլ հարթ չէր ընթանում և Ռուսաստանն անգամ լիովին չի բավարարել սեփական զինված ուժերի պահանջարկը: Այս ամենը ևս մեկ անգամ հստակ ընդգծում է տվյալ որոշման կարևորությունը և քաղաքական բնույթը, իսկ որպես դրա պատճառներ կարող ենք առանձնացնել հետևյալ գործոնները.
- վերջին շրջանում հայկական կողմից բավական հաճախ (անգամ բարձր մակարդակով) բարձրաձայնվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործարքների մասին, և, անկասկած, ռուսական կողմը փորձելու էր քայլեր ձեռնարկել հայ գործընկերների մոտ առկա անհանգստությունը ցրելու և հավասարակշռության հնարավոր պահպանման ուղղությամբ,
- վերջին շրջանում տարբեր գործոններ և միջադեպեր (Գյումրիի միջադեպ, զենքի վաճառք Ադրբեջանին և այլն) հասցրել էին որոշակի ստվեր գցել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա: Չենք կարող բացառել, որ «Իսկանդեր-Մ» համակարգերը (որոնք կլինեն տարածաշրջանում միակը) Հայաստանին վաճառելու մասին որոշումն ուղղված է ռազմավարական գործընկերության իմիջի վերականգմանը,
- բավական հայտնի է այն թեզը, որ սպառազինությունների մրցավազքի ժամանակ, երբ կողմերն արդեն իսկ տիրապետում են խոցման լուրջ պոտենցիալ ունեցող զենքերի, որքան էլ պարադոքսալ է, դրանք սկսում են հակառակ ազդեցություն ունենալ և ծառայում են որպես կողմերին զսպող գործոն (պատմության մեջ նման օրինակները բավական շատ են և առավել վառ են դրսևորվում միջուկային զենքի պարագայում):
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ»-ի հնարավոր ձեռքբերման նորությունը չէր կարող անտարբեր թողնել ադրբեջանական ղեկավարությանը, որի հրամանով ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն սկսել են ակտիվորեն լուսաբանել և մակնաբանել (անշուշտ իրենց համար ցանկալի տեսանկյունից) առաջիկայում կայանալիք գործարքը:
Բաքվի անհանգստությունն օբյեկտիվ է, քանի որ տվյալ համակարգերի միայն տեխնիկական բնութագիրը (գերճշգրիտ հրթիռների թռիչքի հեռավորությունը մինչև 500 կմ) բավարար է, որպեսզի ռազմական գործից հեռու հասարակ քաղաքացին նույնիսկ հասկանա, որ պատերազմի դեպքում Ադրբեջանի՝ վերջին տարիներին ձեռք բերած ողջ ռազմական տեխնիկան չի կարող ապահովել անգամ մայրաքաղաք Բաքվի անվտանգությունը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ