ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Ո՞վ է Սիրիայում Թուրքիայի հակառակորդը

Վերջին շրջանում միջազգային և հատկապես թուրքական մամուլում կրկին ակտիվ շրջանառության մեջ է դրվել Թուրքիայի` Սիրիա  հնարավոր ներխուժման թեզը:  Մինչև Թուրքիայի Սիրիա ներխուժման հավանականության վերաբերյալ որևէ գնահատական տալն անհրաժեշտ է հասկանալ, թե ում դեմ են ուղղված լինելու Սիրիայում Թուրքիայի գործողությունները` Սիրիայի ներկայիս  նախագահ Ասադին աջակցող զորքերի՞, Սիրիայում կռվող քրդական զորքերի՞, թե՞ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զորքերի դեմ: Սա բավական կարևոր է, քանի որ կախված գործողությունների թիրախից՝ Թուրքիայի մարտահրավերները տարբեր են լինելու: 

Առաջին, եթե Թուրքիան ներխուժի Սիրիա` բացահայտ հայտարարելով, թե նա պայքարում է Սիրիայում  կռվող քրդերի դեմ, ապա դա կարող է  անհնազանդության նոր ալիք բարձրացնել Թուրքիայում գտնվող քրդերի շրջանակում, ինչպես դա եղավ վերջին շրջանում, երբ Թուրքիայի իշխանությունները փորձեցին խոչընդոտել Թուրքիայի քրդերին, ովքեր ցանկանում էին միանալ Սիրիայում ԻՊ դեմ կռվող իրենց հայրենակիցներին: Փաստորեն, եթե Թուրքիան պայքար սկսի Սիրիայում քրդերի դեմ, ապա այդ դեպքում Թուրքիայում բնակվող քրդերը կշտապեն պաշտպանել Սիրիայում իրենց հայրենակիցներին, այս անգամ ոչ թե ԻՊ-ի, այլ հենց Թուրքիայի իշխանությունների դեմ պայքարում: Այս համատեքստում, պետք է նաև  հաշվի առնել այն, որ  Թուրքիայում բնակվող քրդերի ազդեցության լծակները երկրի  իշխանության վրա մեծացան այն բանից հետո, երբ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում  քրդական «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը կարողացավ հաղթահարել 10 տոկոս շեմը և Թուրքիայի խորհրդարանում ներկայացվել որպես կուսակցություն:

Թուրքիայի կառավարությունն անկարողության կամ ցանկության բացակայության պատճառով, թուրք-սիրիական սահմանը ԻՊ զինյալների համար այսօր դարձել է  դեպի Սիրիա հիմնական ճանապարհ:  Եթե Թուրքիան բացահայտ պայքար հայտարարի ԻՊ զինյալների դեմ,  ապա վերջիններիցս կարճ ժամանակ կպահանջվի Թուրքիայում նույնպես ահաբեկչական գործունեություն ծավալելու և երկրում քաոս ստեղծելու համար: Այս համատեքստում  վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները` Թուրքիայի տարբեր քաղաքներում մեծ քանակությամբ ապօրինի պայթուցիկ նյութեր հայտնաբերելու մասին, պատահական չեն:

Երրորդ եթե Թուրքիայի կառավարությունը բացահայտ պայքար հայտարարի Ասադի զորքերի դեմ, ապա նա դեմ դուրս կգա  տարածաշրջանային գլխավոր խաղացողներ Իրանի և Ռուսաստանի դեմ, որոնք շարունակում են պաշտպանել Սիրիայի ներկայիս վարչակարգին:  Սա հիմա, երբ  Էրդողանի վարչակարգը փորձում է քաղել հնարավոր դիվիդենտեր Արևմուտքի և Ռուսաստանի միջև առաջացած լարվածությունից, ինչպես նաև Իրան-Արևմուտք բանակցությունների հնարավոր ելքից, չի կարող բխել Թուրքիայի իշխանության շահերից:

Ուստի, եթե փորձենք ամփոփել ապա պետք է փաստենք, որ Սիրիա ներխուժելուց առաջ Թուրքիայի իշխանությունները նախ պետք է իրենց և միջազգային հանրության համար հստակեցնեն, թե ո՞վ է լինելու Սիրիայում իրենց երեք հավանական հակառակորդներից հիմնական, հայտարարված հակառակորդը, հետո միայն փորձեն հասկանալ, թե որոնք են լինելու իրենց համար այդ քայլից  բխող մարտահրավերները և որքանով են նրանք պատրաստ դիմագրավել այդ մարտահրավերներին: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 6.44 կմ/ժ
28 C°
 
20°  33° 
19.07.2018
21°  35° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: