Լատվիա-Լիտվա. նոր տարածքային վե՞ճ
Լատվիայում Յուրմալա քաղաքի ավագանու նախկին պատգամավոր Յանիս Կուզինի նախաձեռնությամբ ստորագրահավաք է սկսվել՝ «Լիտվայի հանգստավայր Պալանգայի վերադարձը Լատվիային» խնդրով: Սակայն ոչ Լատվիայիում և ոչ էլ Լիտվայում այս նախաձեռնությունն առանձնապես բարձր հնչեղություն չի ստացել:
Հիշեցնենք, որ մինչ 1921թ. Պալանգան Լատվիայի կազմում էր գտնվում, սակայն հանձնվելով Լիտվայի Հանրապետությանը՝ այն վերջինիս ելք ապահովեց դեպի ծով: Նախաձեռնության հեղինակն ընդգծել է, որ 1923 թ.-ին Լիտվան ստացել է Կլայպեդա տարածաշրջանը, որը երկրի համար դեպի ծով ելք է բացել, բայց Պալանգան այդպես էլ Լատվիային չի վերադարձվել: Այժմ Պալանգայի վերադարձը նախկին տիրոջը Կուզինը համարում է արդարացի և իհարկե ձեռնտու իր երկրի համար:
«Այդ դեպքում մենք ձեռք կբերենք Բալթիկ ծովի նավթապաշարները, Լատվիան կդառնա էներգետիկ առումով անկախ և հերթական հանգստավայրը կունենա», - հայտարարել է Կուզինը՝ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ:
Ստորագրահավաքի նախաձեռնության օգտին 21 օրվա ընթացքում քվեարկել է ընդամենը 98 մարդ: Եթե նախաձեռնությունը 10 հազար ստորագրություն հավաքի, նախաձեռնությունը փոխանցվում է Լատվիայի խորհրդարանին:
Վերլուծաբանները սակայն բացառել են նման հնարավորությունը, որ Բալթյան հանրապետությունները տարածքային պահանջներ ներկայացնեն մեկը մյուսին:
«Ներկայումս բոլոր հարցերը կապված լատվիական տարածքների հետ փակ են: Ոչ հասարակությունը, ոչ էլ իշխող էլիտաները չեն պահանջել սահմանների վերանայում: Հետևաբար, այսօր Պալանգայի վերադարձի գաղափարը բովանդակալից քննարկման ենթակա չէ: Միևնույն ժամանակ, նման նախաձեռնության աղբյուրները բավականին պարզ են: Ներկա անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում պետական սահմանների վերաձևման կոչերն ավելի ու ավելի հաճախակի են դառնում», -հայտնել է լատվիացի քաղաքագետ Անդրեյ Ստարիկովսը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում:
Վերլուծաբանը նշել է, որ, չնայած ռուսական որոշ ԶԼՄ-ների արձագանքին, «Պալանգայի վերադարձը» նախաձեռնությունը չի ներառվել ներքաղաքական օրակարգում և, ընդհանուր առմամբ, անտեսվել է Լատվիայի հասարակության կողմից:
Տարածքային հակասությունների անհնարինության մասին նշել է նաև միջազգային լրագրող, վերլուծաբան Ալեքսանդր Նոսովիչը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ հարցազրույցում: «Տարածքային վեճերը Լատվիայի և Լիտվայի միջև գրեթե անհնար են: Երկու երկրներն էլ գտնվում են ամերիկամետ բուֆերային գոտում, միասնական արտաքին քաղաքականություն են վարում ԵՄ ներսում, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, և, ինչպես հաստատեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը, Լատվիայի արտաքին քաղաքականությունն իրականացվում է լիտվականի հետ համընթաց: Հետևաբար, Պալանգայի շուրջ երկու հարևանների միջև հակամարտությունը գիտաֆանտաստիկ գրականության շարքից է», - հայտնել է Նովոսիչը:
Նա նաև նշել է, որ Լատվիան միակ երկիրը չէ, որը Լիտվային որոշակի տարածք է տրամադրել: «Ուսումնասիրելով քսաներորդ դարի Լիտվայի պատմությունը՝ կարելի է տեսնել, որ իր ներկայիս հանրապետության տարածքի մեկ երրորդը Լիտվան բառացիորեն նվեր է ստացել՝ այդ թվում Պալանգան: Ըստ Ստալինի հետ կնքված 1939 թ.-ի համաձայնագրի՝ Լիտվան ստացել է Վիլենյան շրջանը հենց Վիլնյուսի հետ միասին, որը կարևորագույն քաղաք է եղել Լիտվայի պետականության համար, Լիտվական Մեծ Դքսության հնագույն մայրաքաղաք, որը մինչ այդ պատկանում էր Լեհաստանին և կոչվում էր Վիլնյո: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում նույն Ստալինը Լիտվայի ԽՍՀ-ին հանձնեց նաև գերմանական Մեմել խոշորագույն առևտրային նավահանգիստը Բալթիկ ծովի ափին, որը վերանվանվեց Կլայպեդա: Այն միաժամանակ են հաստատել Լիտվայի հին սահմանները: Այնպես որ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ խորհրդային հանրապետություններից և ոչ մեկն այդքան չի շահել, որքան Լիտվան», - շեշտել է Նոսովիչը:
Երկու վերլուծաբանները հատուկ ուշադրություն են դարձրել նախաձեռնության հեղինակի ինքնությանը: ««Պալանգայի վերադարձը Լատվիային» Յուրմալայի նախկին պատգամավոր Յանիս Կուզինին է պատկանում: Երկրի քաղաքական ղեկավարությունը ստորագրահավաքի հետ անելիք չունի, ուստի այս նախաձեռնությունը ոչ մի հեռանկար չունի», - հայտնել է Նովոսիչը:
Լատվիացի վերլուծաբանն իր հերթին ընդգծել է, որ այս նախաձեռնությունը նախկին պատգամավորի կողմից իր մասին պարզապես հիշեցնելու փորձ է: «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նախաձեռնության հեղինակին: Յանիս Կուզինը բավականին արմատական, ընդդիմադիր ակտիվիստ է: Նրա անձը մշտապես ներգրավված է տարբեր քաղաքական սկանդալների մեջ: Պարոն Կուզինն այսօր հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, և, ըստ երևույթին, Պալանգայի հետ կապված արկածախնդրությունն ուրիշ ոչինչ է, քան իր մասին հիշեցնելու փորձ », - նշել է Ստարիկովսը:
Այսօր թե՜ Լատվիան և թե՜ Լիտվան Եվրոպական միության անդամներ են, և խոսել ԵՄ ներսում նոր տարածքային վեճերի մասին, գոնե այսօր, իրատեսական չէ: Մյուս կողմից, Խորհրդային Միությունը, և այն սահմանները, որոնք գծվել էին խորհրդային իշխանությունների կողմից, թողել են բազմաթիվ մութ հարցեր, որոնք ինչ-որ մի պահի ճգնաժամերի և տարածքային վեճերի առիթ են դառնում: Ռուսաստանի և ԵՄ-ի միջև լարված հարաբերությունների այս փուլում Պալանգայի հարցը բարձրացնելը կարող է բնավ պատահական բնույթ չկրել՝ հաշվի առնելով հակառուսական տրամադրությունները մերձբալթյան տարածաշրջանում…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 1,54 կմ/ժ