ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 7-ին, իր նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է news.am-ը՝ հղում կատարելով «Հանուն արդարության և ժողովրդավարության» Եվրոպական հայկական ֆեդերացիային:

Ընդունվել է խորհրդարանական մեծամասնության ներկայացրած բանաձևը:

Քննարկումներից հետո մեծամասնության անդամների մասնակցությամբ տեքստն ընդունվել է, բայց ոչ միաձայն: Սոցիալիստական կուսակցությունը, «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունը և «Էկոլո»-ն ձեռնպահ են քվեարկել:

Ընդդիմության առաջարկած փոփոխությունները իշխող մեծամասնությունը մերժել է:

Խորհրդարանական մեծամասնությունը իր նախագիծն է ներկայացրել արտահերթ քննարկման, որը ցանկանում է, որ բանաձևը խորհրդարանն  ընդունի  նախքան ամառային արձակուրդները՝ հուլիսի 21-23-ին:

Սակայն բանաձևի իրենց նախագծերն են ներկայացրել նաև «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունը, Սոցիալիստական կուսակցությունը և «Ֆլամանդական շահ» կուսակցությունը:

Նշենք, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հունիսի 18-ին երկրի Ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել էր Օսմանյան Կայսրության վերջին կառավարությունը, պետք է որոկվեն որպես ցեղասպանությունը»,-ասել էր Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: