ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ֆինանսները կծառայեն նաև հայ-իրանական ծրագրերի իրականացմանը

Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված համաձայնագիրը վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց ստորագրված համաձայնագրի առանձնակի կարևորություն ունեցող կետերը̦ խոսեց համաձայնագրի նշանակության մասին՝ հայ-իրանական հարաբերությունների հեռանկարների և տարածաշրջանային կայունության տեսանկյունից:

Իրանագետը նշեց̦ որ համաձայնագրի կնքումը հնարավոր է եղել երկու կողմերի փոխզիջման արդյունքում̦ և դա արվել է հանուն խաղաղության: Խոսելով Իրանի ռազմական կարողությանն և զենքի էմբարգոյին վերաբերող պատժամիջոցների մասին` Գ. Իսկանդարյանը նշեց̦ որ պայմանագրի համաձայն 5 տարի Իրանն իրավունք չի ունենա ռազմական տեխնիկա ներմուծել: Սակայն եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ̦ որ Իրանն այդ տեխնիկայի կարիքը զգա̦ ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով այս կետը կարող է կասեցվել:

Իրանագետի կարծիքով սրա նպատակն է անհրաժեշտության դեպքում Իրանի կարողություններն օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ̦ քանի որ ԻԻՀ-ը տարածաշրջանում միակ ուժն է դառնում̦ որ կարող է պայքարել տարածաշրջանի համար չարիք հանդիսացող ԻՊ-ի դեմ:

Ինչ վերաբերում է Իրանի խնդրահարույց բալիստիկ հրթիռներին̦ իրանագետը նշեց̦ որ առաջիկա 8 տարիների ընթացքում Իրանը չի կարող նոր նյութեր ձեռքբերել̦ որոնք կարող են նպաստել այս հրթիռների մշակմանը: Գ. Իսկանդարյանը նշեց̦ որ Իրանը զիջել է նաև մեկ այլ կարևոր խնդրի հարցում: Իսլամական Հանրապետությունն իրավունք է  ստացել խաղաղ ատոմ ծրագրի շրջանակներում ուրան հարստացնել̦ սակայն այդ գործընթացը կարող է իրականացվել միայն Նաթանզում̦ իսկ մյուս օբյեկտներում̦ այդ թվում նաև Ֆորդու օբյեկտում աշխատելու են Իրանի և Ռուսաստանի մասնագետները` արտադրելով միայն իզոտոպեր̦ որոնք պետք է օգտագործվեն միայն բժշկության ոլորտում: Այսինքն Ֆորդուն վերածվելու է իզոտոպետի արտադրամասի̦ այն էլ ՌԴ-ի վերահսկողության ներքո:

Անդրադառնալով իրանական ֆինանսների աստիճանական ապասառեցմանը` իրանագետը նշեց̦ որ Իրանն այդ միջոցներով առաջին հերթին փորձելու է լրացնել իր տնտեսական ճեղքերը: Միևնույն ժամանակ դրանք հնարավորություն կստեղծեն ֆինանսական միջոցների պատճառով սառեցված հայ-իրանական մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար: Գ. Իսկանդարյանի կարծիքով ամենից առաջ կյանքի կկոչվի Մեղրու ՀԷԿ-ի ծրագիրը: Մեկ այլ ծրագիր ևս կա̦ որն իրանագետի կարծիքով կարող է իրականացվել: Խոսքը գնում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի ծրագրի մասին̦ որը ևս ֆինանսների հետ է կապված: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը և իրանական կողմից ֆինանսների տրամադրմանը` Գ. Իսկանդարյանը նշեց̦ որ իրատեսական չէ կարծել̦ թե իր ապասառեցված միջոցներն Իրանն  առաջին հերթին ներդնելու է այս ծրագրում: Բացի այդ̦ նրա կարծիքով այս պահին Հայաստանն ավելի շահագրգռված է այս ծրագրի իրականացմամբ̦ քան Իրանը: Երկաթուղու կառուցման համար մոտ 3 միլիարդ 2 միլիոն ԱՄՆ դոլար է հարկավոր̦ որն այսօր Հայաստանը չունի̦ թեև իրանագետը նշեց̦ որ քաղաքական կամք ղեկավարությունն̦ այնուամենայնիվ̦ ունի: 

«Արմեդիա» ՏՎԳ-ի հարցին ի պատասխան իրանագետը նշեց̦ որ համաձայնագիրը հստակ ամրապնդելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դիրքերը երկրի ներսում̦ և ամեն ինչ արվելու է երկիրն ավելի բաց դարձնելու համար: Սակայն իրատեսական չէ ակնկալել̦ որ Իրանը միանգամից կդառնա բաց̦ աշխարհիկ պետություն` հաշվի առնելով Իրանի աստվածապետական բնույթը:

Անդրադառնալով այն խնդրին̦ որ համաձայնագրի կնքումը բխում է տարածաշրջանի ոչ բոլոր երկրների շահերից̦ իրանագետը նշեց̦ որ Իրանն այսուհետ հզոր գործոն է դառնում տարածաշրջանում և կարողանալու է «մեծ խաղերի մեջ մտնել»̦ ինչը մինչ այժմ Թուրքիան էր փորձում իրականացնել: Իրանագետի կարծիքով այսուհետ տարածաշրջանային վառվող հակամարտությունները կարգավորելու «ծանրագույն բեռը դրվելու է Իրանի ուսերին»: Հենց սա էլ ստիպում էր Արևմուտքին այսքան երկար բանակցել Իրանի հետ և միանգամից չփակել երկխոսության դռները: Ինչ վերաբերում է իրանական նավթի արտահանման ծավալների ավելացմանը̦ իրանագետի կարծիքով սա դժվար թո մոտ ապագայում կտրուկ հարված հասցնի մյուս երկրների շահերին̦ քանի որ բոլորն էլ իրենց գործընկերները և երկարաժամկետ պայմանագրերն ունեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: