ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ ԱԽ-ն հուլիսի 20-ին կքննարկի Իրանի վերաբերյալ բանաձևը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քվեարկության կդնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը հուլիսի 20-ին Նյու Յորքի ժամով 09։00։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Նոր Զելանդիայի պատվիրակության մամլո քարտուղար Նիկոլա Գարվիին։

Փաստաթուղթը կընդունվի, եթե բոլոր անդամները կողմ քվեարկեն։ Նախօրեին փորձագետների հանդիպման ընթացքում որևէ երկիր ուղղումներ չի առաջարկել  բանաձևում։

«Փաստաթուղթը պատրաստ է։ Այն համաձայնեցված է, և որևէ փոփոխություններ դրանում չեն կատարվել»,- ասել է մամլո քարտուղարը։

ՄԱԿ ԱԽ բանաձևը համաձայնեցվել է Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում։ Այն նախատեսում է Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկում 10 տարի անց այն պայմանով, որ երկրի իշխանությունները կատարեն համաձայնագրի պահանջները։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: