Գերմանիան Իրանի հետ կապերը վերականգնելու իր նախապայմաններն ունի
Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից հետո Արևմուտքը քայլեր է ձեռնարկում Իսլամական հանրապետության հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Գերմանիան առաջին քայլերն է անում Թեհրանի հետ երբեմնի սերտ առևտրային հարաբերությունները վերականգնելու համար: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սիգմար Գաբրիելը 15 տարվա մեջ առաջին անգամ բիզնես պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Իրանի մայրաքաղաք: Նա առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ միջուկային համաձայնագրի կնքումից հետո եռօրյա այցով ժամանել է Թեհրան:
Կողմերը պայմանավորվել են առաջին համատեղ տնտեսական ֆորումը կազմակերպելու շուրջ: Միաժամանակ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ակնարկել է իրանական ղեկավարությանը, որ առավել սերտ տնտեսական կապերը կախված են Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումից` ընդգծելով, որ պաշտոնական Բեռլինը չի կարող ընդունել այն փաստը, որ «Իրանը վիճարկում է Իսրայելի գոյության իրավունքի հարցը»:
«Միջուկային համաձայնագրի և հետագա իրադարձությունների հետ կապված նոր խնդիրներ կառաջանան Իրանի համար: Մենք հիմք ենք նախապատրաստել Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման համար, և ես կարծում եմ, որ դա բխում է նաև Իրանի շահերից: Տարածաշրջանում և Իսրայելում անվտանգության ապահովումը մեզ համար շատ կարևոր է», - Գերմանիայի էկոնոմիկայի նախարաի խոսքերը մեջբերում է Eunonews-ը:
Խոսելով բացառապես տնտեսական խնդիրների մասին` Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է, որ Իրանը հույս ունի առաջ շարժվել պատժամիջոցների վերացումից հետո: «Գերմանական ընկերություններն ու պետությունը կարծես Իրանին օգնելու քաղաքական վճռականություն ունեն»,- ընդգծել է Իրանի նավթի նախարարը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանի և Գերմանիայի միջև ավելի սերտ կապերը կօգնեն կամուրջ կառուցել Եվրոպայի և ողջ Մերձավոր Արևելքի միջև, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Ռոհանին նաև հույս է հայտնել, որ Գերմանիան դրական դերակատարում կունենա Իրանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավման գործում:
Վերլուծաբանները նշում են, որ գերմանական պատվիրակության այցը Թեհրան ուժեղ ազդանշան է այն մասին, որ Գերմանիան ցանկանում է արագ վերականգնել Իրանի հետ տնտեսական և քաղաքական կապերը, գրում է Reuters-ը: Գերմանական արդյունաբերական ընկերությունները նշում են, որ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունից արտահանման ծավալներն Իրան կարող են առաջիկա մի քանի տարիների ընթացքում քառապատկվել: Գերմանիան մի ժամանակ տարածաշրջանից դուրս Իրանի առաջատար մատակարարն էր, բայց 2007 թվականին այդ դերը զիջեց Չինաստանին:
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով,...
- Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին Աբդոլլահիանի խոսքով՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից,...
- Իրանը փորձում է հասնել արդարացի միջուկային գործարքի վերականգնմանը. Ռաիսի Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա...
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան «Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար...
- ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը Իրանն աստիճանաբար և հետևողականորեն հրաժարվում է միջուկային ծրագրի վերաբերյալ իր ստանձնած տարբեր պարտավորություններից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ