ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարության որոշմամբ ստուգումների թիվը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով

Հուլիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր  նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը: Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները և արդյունքում ձևավորվել է որոշման նախագիծ, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ընդունված որոշմամբ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների ստուգումների: Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթրի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին առաջադրվող խնդիրների քանակը: Եթե այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ, ապա այս որոշմամբ մինչև տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը: Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ՝ ավտոգազալցակայանները և այլն: Ընդ որում թյուրիմացություններից և տարամեկնաբանություններից խուսափելու համար այն ստուգաթեթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբի մոտ, կցվելու են այս որոշմանը որպես հավելված: Փաստորեն, տոկոսային հարաբերությամբ, կիրառվելու է ստուգաթերթերի ընդամենը 10 տոկոսը բարձր ռիսկային խմբում, բայց ստուգաթերթերի տոկոսը դեռևս խոսուն չէ: Իրականում, սրանով կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը: Ստուգում կարող է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմել են տնտեսվարող սուբյեկտները: Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում և դպրոցներում՝ երեխաների անվտանգ և որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով կամ այն ժամանակ, երբ կասեցված հատվածում կարող են հայտնվել այնպիսի դեպքեր, որոնք էական վտանգ են սպառնում հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին, կյանքին և առողջությանը:

Նման դեպքերում համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը, հիմնավորումները պետք է պարունակեն ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և ռիսկի գործոնները, առկա իրավիճակի նկարագիրը, ստուգում չիրականացնելու հնարավոր վտանգները և ստուգման իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները: Այդ բոլոր հիմնավորումները ներկայացվելու են ՀՀ վարչապետին, որի գրավոր համաձայնության դեպքում միայն թույլատրվելու է համապատասխան ստուգումը: Որպեսզի ապահովվեն գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը և թափանցիկությունը, հիմնավորումները և համաձայնությունը կամ մերժումը տեղադրվելու են կառավարության ինտերնետային կայքում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  13° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: