ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի վարչապետը չի կարողանում խուսափել իր կուսակցության մասնատումից

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն օրերս հայտարարել է, որ իշխող Սիրիզա կուսակցության ներսում հանրաքվե է պատրաստվում անցկացնել, քանի որ այն պառակտվել է վարկատուների հետ կնքած պայմանագրի արդյունքում: Գրեթե 30.000 կուսակցության անդամներ իրավունք են ունենալու քվեարկել առաջիկայում սպասվող այդ հանրաքվեին,  տեղեկացնում է The Greekreporter-ը:

«Առաջարկում եմ Կենտրոնական կոմիտեին արտակարգ համագումար անցկացնել և քննարկել մեր կուսակցության ընդհանուր ռազմավարությունը ներկայիս պահանջափաթեթի պայմաններում», - նշել է Ցիպրասը, - «Ես հարգում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր պնդում են, թե պետք է անմիջապես չեղյալ հայտարարենք եվրոպացիների հետ կնքած համաձայնագիրը, և որ կան այլ հնարավոր այլընտրանքներ բարեփոխումների այս նոր փաթեթին: Կարծում եմ՝ բնական է, որ մենք պետք է քննարկենք նմանատիպ գաղափարները ևս»:

Ըստ Reuters տեղեկատվական գործակալության՝ վարչապետն ի սկզբանե նպատակ է ունեցել համաձայնագիրը հնարավորինս արագ վերջնական տեսքի բերել, քանի դեռ տեղի չի ունեցել Սիրիզայի սեպտեմբերյան համագումարը, որտեղ պետք է գործ ունենային կուսակցության «ապստամբների» հետ, ինչը կբերեր ավելի խորը ներկուսակցական պառակտում:

Իսկ «ապստամբների» ամենակարկառուն ներկայացուցիչներն են նախկին էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսն ու նախկին ֆինանսների նախարար Յաննիս Վարուֆակիսը, ովքեր բոլորից շատ են ցանկանում հրաժարվել կառավարության ստորագրած երրորդ պահանջափաթեթից:

«Ստիպված եմ խոստովանել, որ Սիրիզան այդպես էլ միասնական կուսակցություն չդարձավ», - այդ առիթով խոստովանել է Ցիպրասը, - «Կուսակցությունն ավելի միասնական դարձնելու ջանքերն այդպես էլ ցանկալի արդյունքների չբերեցին»:

Ինչպես հաղորդում է eugreeka.com կայքը, Ցիպրասը նշել է նաև, որ քվեարկությունների ժամանակ կառավարությունը չի կարող շարունակել շահագործել ընդդիմության ձայները, երբ անհրաժեշտ է լինում, և փոխարենը, պետք է վերջ դնի իշխանության հետագա բաժանմանն ու մասնատմանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: