ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

20 տարվա ընթացքում Ղազախստանում ճգնաժամային երևույթներ չեն եղել

Ամանժոլ Նուրմագամբետով 

 ՂՀ Սահմանադրական Խորհրդի անդամ

 


 

 

 - 2015 թվականը Ղազախստանի Հանրապետության սահմանադրության  20-ամյակի տարին է: Պատմեք, խնդրեմ, Հիմնական օրենքի նշանակության մասին անկախ Ղազախստանի զարգացման գործում: 

- Նախ կցանկանայի անդրադառնալ Ղազախստանի սահմանադրական զարգացման պատմությանը: Այն անցել է զարգացման նույն փուլերը, ինչ որ Հայաստանը: Խորհրդային Միության փլուզումից առաջ և անկախության առաջին տարիներին մեզ մոտ գործում էր նախկին սահմանադրությունը: Այն նորացվել էր 1989-1990թթ.: 1990թ. ապրիլի 24-ին Ղազախստանում ներմուծվեց նախագահի պաշտոնը: Նույն տարվա դեկտեմբերին համաժողովրդական քվեարկությամբ ընտրվեց ՂՀ նախագահ: Չնայած այդ տարիներին գործում էր Ղազախական ԽՍՀ սահմանադրությունը, սակայն ընթանում էին նաև նոր սահմանադրություն ընդունելու աշխատանքները, քանի որ արմատապես փոխվում էր պետական կառուցվածքը, երկրում տնտեսական իրավիճակը:

1993թ. հունվարի 28-ին ընդունվում է անկախ Ղազախստանի առաջին սահմանադրությունը: Այն ժամանակ ես սահմանադրական հանձնաժողովում էի, մասնակցում էի Հիմնական օրենքի մշակման աշխատանքներին և պետք է ասեմ, որ այն ժամանակ արդեն կար դրա ժամանակավոր լինելու զգացումը: Բանն այն է, որ ՂՀ 13-րդ գումարման Գերագույն Խորհուրդը կիսապրոֆեսիոնալ էր, և դա էլ կարծես այլընտրանքային սահմանադրություն էր: Նույնիսկ նրա գործունեության սկզբից արդեն զգացվում էր նրա ոչ օպերատիվությունը, այն չէր պատասխանում այդ ժամանակ գոյություն ունեցող պահանջներին: 1995թ. մարտին կայանում են Գերագույն Խորհրդի 14-րդ գումարման ընտրությունները, որոնք ոչ լեգիտիմ են ճանաչվում Սահմանադրական դատարանի որոշմամբ: Որոշում է ընդունվում մշակել նոր սահմանադրություն: 1995թ. օգոստոսի 30-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվում է ՂՀ սահմանադրությունը: Դա հուլիսի 5-ին Հայաստանի սահմանադրության ընդունումից մոտ երկու ամիս հետո էր:

Եվ արդեն 20 տարի Ղազախստանում գործում է այդ սահմանադրությունը: Այն մշակվել է պետության ղեկավարի ղեկավարությամբ հանրապետության խոշորագույն գիտնականների, առաջատար քաղաքական կուսակցությունների, օտարերկրյա մասնագետների (օրինակ, Ֆրանսիայից) մասնակցությամբ: Սահմանադրությունը շատ հաջող ստացվեց ժամանակակից փուլում սահմանադրաիրավական դաշտը կանոնակարգելու տեսանկյունից:

Սահմանադրության 1-ին հոդվածը ճանաչում է Ղազախստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական, սոցիալական պետություն, մարդը հանդիսանում է նրա հիմնական արժեքը և այլն: Կա իշխանության ճյուղերի հստակ բաժանում օրենսդրականի, գործադիրի և դատականի: Գրված է, որ մեր պետությունը միասնական է, նախագահը իշխանության ոչ մի ճյուղի մեջ չի մտնում, նա կանգնած է նրանցից վեր և կոորդինացնում է նրանց գործունեությունը: Գրված են նաև իշխանության բոլոր ճյուղերի լիազորությունները, իրավասությունները, որպեսզի նրանք կարողանան համաձայնեցված աշխատել, առանց հակասությունների, ինչը կարող է ճգնաժամի հանգեցնել: Բարեբախտաբար, հիմնականում և´ երկրի ղեկավարի, և´ սահմանադրության շնորհիվ, այս 20 տարում մեզ մոտ ոչ մի ճգնաժամային երևույթ չի եղել՝ ոչ քաղաքական, ոչ էլ այլ ոլորտներում:

Շատ ուժեղ է ՂՀ սահմանադրության 2-րդ բաժինը՝ «Մարդը և քաղաքացին»: 1998, 2007 և 2011 թվականներին մեր սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել, սակայն դրանք կոնցեպտուալ չեն և այս բաժնին չեն առնչվել:

Կատարված փոփոխությունները հիմնականում առնչվում էին պառլամենտարիզմի, ընտրական օրենսդրության, պետության ղեկավարի լիազորությունների մի մասը խորհրդարանին փոխանցելու հետ (այդ գործընթացն արդեն մշտապես ընթանում է): 2007թ. փոխվեց պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը, այն երկարացվեց մինչև 7 տարի: Ներկա պահին այդ ժամկետը 5 տարի է, սակայն այն չի տարածվում առաջին նախագահի վրա:

- Մենք գտնվում են Սահմանադրական Խորհրդում, որը ստեղծվել է ՂՀ Սահմանադրական դատարանի բազայի վրա: Ինչո՞վ են տարբերվում այս երկու կառույցները, որո՞նք են Սահմանադրական Խորհրդի հիմնական գործառույթները:

- Սահմանադրական դատարանը ստեղծվեց մեր անկախության երկրորդ տարին, 1992թ. հուլիսի 2ին ընդունվեց օրենք «ՂՀ Սահմանադրական դատարանի մասին» և օրենք  «ՂՀ Սահմանադրական իրավական վարույթի մասին»: Դրանից առաջ փորձ արվեց ստեղծել սահմանադրական հսկողության մարմին, սակայն դա այդպես էլ մնաց այդ փուլում: Իսկ ՍԴ-ն ուներ մեծ լիազորություններ: Օրինակ, ՍԴ դատավորը ինքը կարող էր սահմանադրական գործ հարուցել, պատրաստել և հարցը դնել քննարկման: Սակայն այդ իրավունքը հանվեց: Բացի այդ, քննարկվում էին նաև քաղաքացիների անհատական բողոքները: Շատ ՍԴ-ներում դա չկա (Գերմանիայում չկար, հետո այդ հնարավորությունը տրվեց, ՌԴ-ում մինչև հիմա գոյություն ունի): Սակայն հասարակությունը մեղադրում էր ՍԴ-ին պոպուլիզմի, իշխանության դատական ճյուղի գործունեությանը միջամտելու մեջ: Այնուամենայնիվ ՍԴ-ն աշխատեց  3 տարի, և 1995թ. սահմանադրության մշակման ժամանակ կար երկու տարբերակ. ՍԴ և Սահմանադրական Խորհուրդ:

Հաշվի առնելով այն, որ մեր սահմանադրության մեջ դրված են Ֆրանսիայի սահմանադրության հիմունքները, որոշում կայացվեց այստեղ ստեղծել Սահմանադրական խորհուրդ լայն լիազորություններով:  Այն համապատասխանում է մեր հանրապետությունում ձևավորված իրողություններին և բավարար մակարդակով ապահովում է սահմանադրական վերահսկողությունը Ղազախստանի Հանրապետությունում: Մեզ դիմող սուբյեկտները հստակ սահմանափակված են. դա պետության ղեկավարն է, խորհրդարանի երկու պալատների նախագահները, երկու պալատների պատգամավորների մի մասը, վարչապետը և դատարանները:

Հաջորդ սահմանադրական փոփոխությունը եղավ սահմանադրական հսկողության մարմնի փոխարինումը: Այժմ Սահմանադրական դատարանի փոխարեն Ղազախստանում գործում է 7 անդամից բաղկացած Սահմանադրական խորհուրդ:

Սահմանադրական խորհրդում գործում է նախնական վերահսկողություն, մինչև նախագահի կողմից ստորագրելը, այսինքն՝ ենթադրենք խորհրդարանն օրենք է ընդունել, ուղարկել նախագահին ստորագրելու, բայց միևնույն ժամանակ Սենատի և Մաժիլիսի նախագահները մեզ են դիմում սահմանադրական տեսանկյունից օրենքը ստուգելու: Սրան են վերաբերվում նաև նախագահի հրամանագրերը, խորհրդարանի, օերնքները, սահմանադրության մեկնաբանությունները, այնպես որ մեր գործունեության դաշտը շատ լայն է:

- Իսկ կապեր կա՞ն Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ:

- Հայաստանի Սահմանադրական դատարանը ես համարում եմ ամենաորակյալ դատարաններից մեկը հետխորհրդային տարածությունում, եթե չասենք ավելին: Նրա նախագահը սահմանադրական վերահսկողության մարմինների հեղինակավոր ղեկավարներից է ոչ միայն նախկին խորհրդային հանրապետությունների, այլև այլ երկրների մեջ: Չէ որ պարոն Հարությունյանը հանդիսանում է Վենետիկի հանձնաժողովի ղեկավար մարմնի անդամ, նրան շատ բարձր են գնահատում: Ի դեպ, «Սահմանադրական արդարություն» մեր ղազախստանյան ամսագիրը հրատարակվում է Հայաստանում: Այնպես որ մենք ունենք անընդհատ շփումներ, փոխայցելություններ, կարծիքների փոխանակում, համագործակցություն:

- Առնչվո՞ւմ է արդյոք «100 քայլ» ծրագիրը սահմանադրական փոփոխություններին, Ղազախստանի սահմանադրությանը:

- Նախագահ Նազարբաևը խոսում էր նախատեսվող քաղաքական բարեփոխումների, օրենսդրական և գործադիր իշխանությունների լիազորությունների վերանայման մասին (նախագահի լիազորությունների մի մասի փոխանցումը օրենսդիր իշխանությանը), սակայն դա այժմ քննարկման փուլում է: «100 քայլ ապագայի համար» ռազմավարական ծրագրում հատուկ տեղ է հատկացվում մարդու իրավունքների սահմանադրական ապահովմանը և նրան պաշտպանելու մեխանիզմներին:

 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: