ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի դեսպանի հետ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը, ողջունելով դեսպանին, ներկայացրել է բարեկամական խմբի՝ հանդիպմանը մասնակից անդամներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին, պատգամավորներ Արման Սաղաթելյանին, Միհրան Հակոբյանին, Տիգրան Ուրիխանյանին:

Կարեն Բեքարյանը նշել է, որ բարեկամական խումբը հնարավոր ջանքերը կներդնի Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև առկա երկխոսությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է միջազգային հարթակներում միմյանց աջակցելու, դեսպանատների հետ համագործակցությունն ակտիվացնելու հարցերին: Կարեն Բեքարյանի խոսքով՝ առաջիկա տարիներին բարեկամական խմբերի շփումները, փոխայցելությունները, համագործակցությունն աշխուժացնելու համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկել՝ օգտագործելով առկա ներուժը:

Թիմուր Ուրազաևը, ողջունելով բարեկամական խմբի անդամներին, կարևորել է փոխգործակցությունը խորհրդարանական բարեկամական խմբերի միջև: Դեսպանի խոսքով՝ Ղազախստանն ու Հայաստանն ընդհանուր մոտեցումներ ունեն շատ հարցերի շուրջ, ինչպես նաև ընդհանուր արժեհամակարգ, որի վրա հիմնված է երկու երկրների քաղաքականությունը:

Թիմուր Ուրազաևը հույս է հայտնել, որ բարեկամական նոր խումբը նախորդի պես արդյունավետ կաշխատի՝ նպաստելով երկու երկրների թե՛ միջխորհրդարանական, թե՛ միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը: Դեսպանը նույնպես կարևորել է խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը և հավասարակշռված մոտեցումները միջազգային կառույցներում:

Այնուհետև հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն են հայտնել բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման, տնտեսական համագործակցության խթանման, մշակութային և հեռահաղորդակցության ոլորտներում կապերի աշխուժացման վերաբերյալ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ափսոսանք է հայտնել տնտեսության բնագավառում առկա ներուժը չօգտագործելու կապակցությամբ: Միքայել Մելքումյանի խոսքով՝ լոգիստիկ խնդիրների լուծման դեպքում կակտիվանան տնտեսական կապերը, այդ թվում՝ ապրանքաշրջանառությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: