Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը կրճատել է ակտիվները
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հրապարակել է ցուցանիշների փոփոխությունների հերթական հաղորդագրությունը՝ այս անգամ բացասական տեղաշարժերով:
Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընկերության ակտիվները կրճատվել են 35 մլրդ 783,3 մլն ԱՄՆ դոլարով: Interfax.az-ի փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում ընկերության եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասար են եղել, համապատասխանաբար՝ 4 մլրդ 54 մլն և 4 մլրդ 42,1 մլն մանաթ:
Ադրբեջանական նավթային ընկերության նման ցուցանիշները սպասված են նավթային համաշխարհային շուկայում վերջին ժամանակաշրջանում գրանցված նավթի գների կայուն անկման պարագայում: Չտրվելով, այնուամենայնիվ, «տրամաբանականի համախտանիշին», փորձենք վերլուծել վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության ունեցած ծախսերի և եկամուտների կառուցվածքը:
Interfax.az-ի փոխանցմամբ, ընկերության եկամուտների կառուցվածքում առյուծի բաժինն ընկել է Ադրբեջանի կողմից գազի և նավթի վաճառքից ստացված եկամուտներին (3 մլրդ 802,1 մլն մանաթ): Տարանցիկ եկամուտները կազմել են 5,7 մլն մանաթ, բոնուսային վճարները՝ 2,1 մլն:
Հետաքրքիր պատկեր է առաջարկում ծախսերի կառուցվածքը: Մասնավորապես, 4 մլրդ 42,1 մլն մանաթից միայն 3 մլրդ 561,6 մլն-ը կազմել են ադրբեջանական պետբյուջե արվող փոխանցումները: Չնայած ծախսերի մնացած մասն ուղղվել է տնտեսական և սոցիալական նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, «Հարավային գազային միջանցքի» կառուցման, ինչպես նաև փախստականների բնակարանային հարցերի ու ադրբեջանցի երիտասարդների՝ արտերկրում սովորելու հետ կապված ծախսերին, պետբյուջե փոխանցվող գումարի տոկոսային հարաբերակցությունը Ադրբեջանի տնտեսության՝ նավթի շուկայից ուղղակի կախվածության խոսուն ցուցանիշ է:
Իրականում Ադրբեջանի պետական նավթային ընկերության եկամուտների կրճատումը հիշյալ կախվածության բացասական շղթայի առաջին օղակն է ընդամենը: Մեր կողմից զուր չհիշատակվեց փաստը, որ ծախսերի մեծ մասն ուղղված է ադրբեջանական բյուջե կատարվող տրանսֆերտներին: Այլ խոսքերով, նավթային ընկերությունը սպասարկում է ադրբեջանական պետբյուջեն: Պետբյուջեի կազմավորման մեջ Ադրբեջանական պետական նավթային ընկերության նշանակությունը բավական մեծ է. ընկերությունը համարվում է ադրբեջանական բյուջեն «լցնող» երրորդ խոշոր գործիքը հարկերից ու մաքսավճարներից հետո:
Սա է պատճառը, որ նավթի համաշխարհային գների տևական անկումը, ինչը հանգեցնում էր նավթային ընկերության ակտիվների կրճատմանը, ստիպեց ադրբեջանական իշխանություններին մանաթի արժեզրկման կարճաժամկետ ծրագրով կանխել ակտիվների կրճատման շարունակականությունը: Ինչո՞ւ կարճաժամկետ, որովհետև սեփական արժույթի արժեզրկումը ևս չի կարող տևական գործընթաց լինել, քանի որ այդ դեպքում միանգամից վնասվում են ադրբեջանական տնտեսության «արյունատար անոթները»՝ ֆինանսական շուկան:
Ստացվում է, որ եթե նավթի համաշխարհային գները շարունակեն նվազել, և Ադրբեջանը, չունենալով այլ մեխանիզմ, ստիպված լինի բյուջեի՝ նավթային ընկերության կողմից կատավող մուտքերի պակասուրդը լրացնել նախորդ երկու խոշոր գործիքների միջոցով՝ հարկային և մաքսային բեռի ավելացմամբ, Ադրբեջանի տնտեսությունն էապես կթուլանա: Բոլորովին բացառված չէ, որ ադրբեջանական իշխանությունները, խուսափելով գործընկեր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները փչացնելուց, բյուջեի բացը լրացնեն միմիայն սեփական քաղաքացիների նկատմամբ հարկային բեռի ավելացմամբ, սակայն դա մեր հարևան երկրի համար կլինի հերթական ոչ ձեռնտու որոշումը:
Եթե նույնիսկ պատկերացնենք մի սցենար, որով նավթի գների անկումը դադարի, Ադրբեջանը տարածաշրջանում արդեն ունի Արևմուտքին գազ ու նավթի մատակարար մրցակից-խաղացող ի դեմս Իրանի:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
